Yerevan, 20.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Չի բացառվում, որ առաջիկայում սահմանին կտրուկ սրացումներ լինեն»․ Աբրահամյան

Interview

 

Նախիջևանում տեղի ունեցած գործողությունները, Ադրբեջանի ակտիվությունն անմիջական կապ ունեն Արցախում և հատկապես առաջնագծում տեղի ունեցող զարգացումների հետ: Ավելին՝ վերջին օրերին առաջնագծում բավականին ակտիվ են ադրբեջանական հատուկ նշանակության ստորաբաժանումները, որոնք փորձում են առաջնագծի մի շարք ուղղություններով լրացուցիչ լարվածություն մտցնել՝ անկախ այն հանգամանքից, որ հայկական կողմն անընդհատ արդիականացնում է առաջնագիծը և փորձում նվազագույնի հասցնել դիվերսիոն խմբերի ներթափանցումը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտարարեց Արցախի նախագահ Բակո Սահակյանի խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

Վերջինիս խոսքով՝ ակտիվությունն առաջնագծում սկսվել է դեռևս ապրիլի 12-ին, այսինքն՝ Հայաստանի «թավշյա հեղափոխություն»-ից առաջ, իսկ ավելի ուշ Արցախի Պաշտպանության բանակի կողմից հրապարակվեցին տեղեկատվություն ու տեսագրություններ՝ ադրբեջանական զինուժի և զինտեխնիկայի ակտիվ տեղաշարժերի վերաբերյալ:

 
 
 


«Ապրիլի 12-ից ցայսօր ադրբեջանական կողմի ակտիվությունը մի շարք դրսևորումներ է ունեցել՝ սկսած զինտեխնիկայի ակտիվ տեղաշարժերից ու ինժեներական ակտիվ աշխատանքներից, որոնք հիմնականում ուղղված էին առաջնագծում ենթակառուցվածքների բարելավմանը, վերջացրած հատուկ նշանակության ստորաբաժանումների ակտիվացմամբ:

Հատկապես վերջին օրերին բավականին ակտիվ են նաև հատուկ նշանակության ստորաբաժանումները, որոնք փորձում են առաջնագծի մի շարք ուղղություններով լրացուցիչ լարվածություն մտցնել՝ անկախ այն հանգամանքից, որ մենք անընդհատ արդիականացնում ենք առաջնագիծը և փորձում են նվազագույնի հասցնել դիվերսիոն խմբերի ներթափանցման հնարավորությունները:

Չի բացառվում, որ առաջիկայում սահմանագծին կտրուկ սրացումներ լինեն»,-ավելացրեց ԱՀ նախագահի խորհրդականը:

Իհարկե, մասշտաբայնության առումով այս պահին նա դժվարանում է ասել, թե հնարավոր սադրանքներ ինչ բնույթ կարող են ունենալ, բայց գոնե իր համար փաստ է, որ այս վերջին 1 ամսվա ընթացքում ադրբեջանական կողմը հետևողականորեն ակտիվություն է մտցնում առաջնագծում:

Տիգրան Աբրահամյանը մի տրամաբանության մեջ է տեսնում ինչպես մեկ ամիս շարունակ Ադրբեջանի դրսևորած ակտիվությունը, այնպես էլ, որպես դրա դրսևորում, երեկ երեկոյան առաջնագծում Ադրբեջանի կողմից հայ զինծառայողի վիրավորման փաստը:

«Պատահական չէ, որ ԵԱՀԿ առաքելությունը, որն արդեն այսօր պլանային դիտարկում էր անցկացնում շփման գծում, Ադրբեջանի պատճառով աշխատանքները ձախողել է. ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր: Ի դեպ, երեկվա միջադեպը հենց այդ ուղղությամբ էր գրանցվել»,- նշեց նախագահի խորհրդականը:

«Երեկ՝ ուշ երեկոյան, իրավիճակի լարման հերթական դրսևորումն է եղել՝ ադրբեջանական կողմի արձակած գնդակից հայ զինծառայող է վիրավորվել»,- հավելեց Աբրահամյանը:

Տիգրան Աբրահամյանը չի կարծում, որ սա պայմանավորված է միայն վերջին մեկ ամսում Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությամբ կամ Արցախում կենցաղային հողի վրա առաջացած բողոքի դրսևորումներով՝ համարելով, որ այն ավելի խորքային պատճառներ ունի:

Բայց, մյուս կողմից, Տիգրան Աբրահամյանն ասում է, որ «պարզ տրամաբանությունը վկայում է, որ քաղաքական գործընթացները, որոնք տեղի են ունենում երկրում, անմիջական առնչություն են ունենում առաջնագծում տիրող իրավիճակին. սա միայն վերջին իրադարձություններին չի վերաբերում»:

Արցախի նախագահի խորհրդականի խոսքով՝ եթե հակառակորդը համարում է, որ ներկա իրավիճակի պարագայում հասարակության մեջ կա բևեռեցում, խոր խնդիրներ, որոնք բերելու են հասարակության պառակտմանը, ապա վստահ է, որ նրանց հաշվարկներն այս առումով մոտ չեն իրականությանը:

«Ես կարող եմ ասել, որ այն քայլերն ու փոփոխությունների կուրսը , որը վերցրել է Արցախը և նախագահ Սահակյանը դեռ 2017-ին՝ նախագահի ընտրությունից հետո, նպատակ ունեն նպաստելու հասարակության կոնսոլիդացիային, իշխանության և հասարակության միջև վստահության մակարդակի բարձրացմանը»,- վստահեցրեց ԱՀ նախագահի խորհրդականը՝ ընդգծելով, որ երկրում տեղի ունեցող փոփոխությունների մասին հստակ դարձավ 2017-ի նախագահական ընտրություններից հետո, երբ Բակո Սահակյանը հանդես եկավ ծրագրային ելույթով, և որում իրենց ամրագրումը ստացավ նոր փոփոխությունների գործընթացը:

Նրա խոսքով՝ այս իրողությունների պայմաններում Պաշտպանության բանակն առաջնագծում հստակ իրականացնում է իր խնդիրը, իսկ այն զուտ մարտական գործողություններով կամ մարտերով չի դրսևորվում, այլ նաև քայլերով, որոնք ուղղված են մեր սահմանի անվտանգության ապահովության բարձրացմանը, առաջնագծում անվտանգության լրացուցիչ միջոցառումների իրականացմանը, հակառակորդի շարժերի ու դրանց վտանգավորության մեծացման դեպքում՝ նաև նման շարժերի կանխմանը:

Հարցին, թե, այնուամենայնիվ, պատերազմական վիճակում գտնվող պետությունում նման իրադարձությունները թուլացնո՞ւմ են առաջնագիծը, թե՞ ուժեղացնում, Տիգրան Աբրահամյանը հետևյալ պատասխանը տվեց.

«Հասկանալի է, որ հասարակության ակտիվության դրսևորումներն ուղիղ կապ ունեն անվտանգության բաղադրիչի հետ, և եթե գործընթացն առողջ է ու նպաստում է երկրում իրական բարեփոխումներին ու հասարակության կոնսոլիդացիային, ապա բնական է, որ դրական անդրադարձ է ունենում: Կրկնում եմ՝ սա տեղի ունի ազնիվ մղումների դեպքում: Ես համոզված եմ, որ Ադրբեջանը կփորձի, որ առողջ գործընթացն այլ հունով ընթանա, սակայն Արցախում հասարակությունն ուժեղ է իր մղումներում և չեմ կարծում, թե դա թույլ կտրվի»:

Տ. Աբրահամյանի խոսքերով՝ Ադրբեջանը գործում է հիբրիդային պատերազմին հատուկ բոլոր առանձնահատկություններով, գործի դնում առկա իրավիճակում իրավիճակի լարման բոլոր հնարավորությունները:

 

 

Նելլի Լազարյան

 
The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia