Մաքքեյնը ՌԴ-ին G8 վերադարձնելու Թրամփի առաջարկը «հակառակորդի հանդեպ հարգանքի դրսեւորում» է անվանել
SocietyԱմերիկյան հանրապետական սենատոր, ԱՄՆ-ի հին օրենսդիրներից մեկը՝ Ջոն Մաքքեյնը, ուրբաթ քննադատել է նախագահ Դոնալդ Թրամփի՝ G8 ձեւաչափում Ռուսաստանին վերադարձնելու առաջարկը, հաղորդում է ՏԱՍՍ-ը, վկայակոչելով Մաքքեյնի հայտարարությունը:
Օրենսդիրը դա «հակառակորդի հանդեպ հարգանքի դրսեւորում» է համարում:
«Նախագահն անհասկանալի պատճառներով մեր հակառակորդների հանդեպ հարգանք դրսեւորեց, որը պետք է պահպանել մեր մերձավոր դաշնակիցների համար», - հայտարարել է Մաքքեյնը:
Ըստ սենատորի, ԱՄՆ-ի ներկայիս ղեկավարը արհամարհանքով է վերաբերվում ամերիկյան արժեքները կիսող պետություններին:
«Սա այսպես կոչված սկզբունքային ռեալիզիմի հակաթեզ է եւ աշխարհում ԱՄՆ-ի առաջնորդության դիրքերի թուլացմանը տանող ճիշտ ճանապարհ», - եզրափակել է Մաքքեյնը:
Թրամփը մինչ G7 գագաթաժողովին մեկնելը նշել էր, որ ՌԴ-ն պետք է ներկա լինի այդ հանդիպմանը: Նրա կարծիքով, ՌԴ-ին պետք է հնարավորություն տալ վերադառնալ այդ ձեւաչափին: