Ոստիկանությունը Երևանի հյուրանոցներից մեկում օրենքով գողերի հավաք է կասեցրել (Video)
Event of the dayՈստիկանությունն այսպես կոչված «օրենքով գողերի» հավաք է կասեցրել մայրաքաղաքի հյուրանոցներից մեկում: Համապատասխան գործողություններ են իրականացվել: Միևնույն ժամանակ մասնակիցներին զգուշացվել է հետագայում այդօրինակ հավաքներից ձեռնպահ մնալու անհրաժեշտության մասին: Ոստիկանությունն այսուհետև էլ տեսադաշտում է պահելու նմանատիպ կենսակերպի հակում ունեցողներին և օպերատիվ իրավիճակը վերահսկելի պահելու նպատակով հետևողականորեն իրականացնելու է օրենքով վերապահված բոլոր գործողությունները: