Ո՞ր երկրում է նախընտրել իր ամառային հանգիստը վայելել Դիանա Մալենկոն
LifestyleԲուռն աշխատանքային տարին կարծես թե ավարտված է հաղորդավարուհի Դիանա Մալենկոյի համար: Ժամանակն է հանգստանալու. Դիանան այս անգամ նախընտրել է Եգիպտոսը: Սոցցանցերում պարբերաբար հրապարակած լուսանակրներից կարելի է ենթադրել, որ հաղորդավարուհին այս անգամ միայնակ է մեկնել հանգստի՝ առանց սիրելիի ընկերակցության: Նա վայելում է Կարմիր ծովը, տաք ավազներն ու կիզիչ արևը: Դիանան լավ ժամանակ է անցկացնում փարավոնների երկրում, բացահայտում Եգիպտոսի հարուստ մշակույթն ու հուշարձանները, միաժամանակ չմոռանալով գեղեցիկ արևայրուքի մասին: