Հակառակորդի կրակոցից վիրավորված զինծառայողին տեղափոխել են Երեւան. Սենոր Հասրաթյան
SocietyՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում ստացած ՊԲ զինծառայող, Գևորգ Խաչատրյանի վիճակը կայուն ծանր է, նրան տեղափոխել են Երեւան: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը:
Ավելի վաղ NEWS.am–ը գրել էր հունիսի 7-ին` ժամը 23:30-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Գևորգ Անդրանիկի Խաչատրյանը: