Մեծ եվրասիական համագործակցության նախագիծը բաց կլինի ՇՀԿ բոլոր անդամ երկրների համար․ Պուտին
SocietyՄեծ եվրասիական համագործակցության նախագիծը, որը մշակում են Ռուսաստանն ու Չինաստանը, բաց կլինի Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) բոլոր անդամ երկրների համար։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՇՀԿ գագաթնաժողովում ելույթի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Կարեւոր է նաեւ այլ քայլեր եւս ձեռնարկել, որոնք կտանեն ԵվրԱզԷս-ի եւ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» չինական ծրագրի շրջանակներում առեւտրային եւ ներդրումային նախագծերի համակարգման ջանքերի ավելացմանը»,-ասել է ՌԴ նախագահը։