Թրամփը ժամանել է Սինգապուր Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ հանդիպման նպատակով
SocietyԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «Էյր Ֆորս Ուան» ինքնաթիռը վայրէջք է կատարել Սինգապուրի Պայա Լեբար ավիաբազայում, հաղորդում է Associated Press գործակալությունը։
Թրամփը Սինգապուր է ժամանել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ հանդիպման նպատակով, որը նախատեսված է հունիսի 12-ին։ Այն կանցկացվի Սենտոսա կղզու «Կապելլա» հյուրանոցում։ Հիմնական ուշադրությունը կենտրոնացված կլինի Կորեական թերակղզու ապամիջուկայնացմանը։
Կանադայից՝ «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովից Սինգապուր ուղեւորվելու ժամանապարհին Թրամփի ինքնաթիռը վայրէջք էր կատարել հունական Կրետե կղզու Սուդա ծոցի ամերիկյան բազայում լիցքավորման համար։
Ավելի վաղ՝ կիրակի օրը Սինգապուր էր Ժամանել Կիմ Չեն Ընը։ Չանգի օդանավակայանում նրան դիմավորել է Սինգապուրի ԱԳ նախարար Վիվիան Բալակրիշնան։
Կիմ Չեն Ընը արդեն հանդիպել է Սինգապուրի վարչապետ Լի Սյան Լունի հետ։