Գերմանիայում հրդեհ է բռնկվել BMW-ի գործարանում. տուժել է 3 մարդ
International newsԳերմանիայի Բավարիա երկրամասի Լանդսհուտ քաղաքում հրդեհ է բռնկվել BMW մեքենաշինական գործարանում, որի հետևանքով տուժել է գործարանի երեք աշխատակից: Այս մասին հայտնում է Bayerischer Rundfunk ռադիոկայանը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հրդեհի հետևանքով քաղաքում ուժեղ ծխացում է եղել. քաղաքի բնակիչներին խորհուրդ են տվել փակել պատուհաններն ու դռները:
Ոստիկանության հաղորդմամբ՝ հրշեջներին հաջողվել է մարել հրդեհը: Տեղի ունեցածի պատճառները պարզվում են: