Ռուս պատանին կոմայի մեջ է ընկել Անթալիայում հանգստանալիս
International newsԹուրքիայում բժիշկները պայքարում են ՌԴ Չելյաբինսկ քաղաքի բնակչի կյանքի համար, որը կոմայի մեջ է հայտնվել Անթալիայում հանգստանալու ժամանակ: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Անթալիայում ՌԴ հյուպատոսության աշխատակցին:
«Երիտասարդին անգիտակից վիճակում հայտնաբերել են լողավազանում, ներկա պահին բժիշկները պայքարում են նրա կյանքի համար: Պետք է հետազոտություն անցկացնել՝ պարզելու համար տուժածի արյան մեջ ալկոհոլի առկայությունը կամ բացակայությունը», - ասել է գործակալության աղբյուրը:
Տուժածի մայրը հայտնել է, որ որդին 16 տարեկան է, և նրան գտել են լողավազանում՝ առանց գիտակցության: Նրա խոսքով՝ որդին երեկոյան դուրս է եկել զբոսնելու, որից հետո նրան այնտեղ են հայտնաբերել:
Հիշեցնենք, որ ուրբաթ Թուրքիայի առողջարանային քաղաքներում երկու մահվան դեպք էր գրանցվել: Տարբեր առողջարաններում հանգստանալիս երկու ռուս զբոսաշրջիկ էր զոհվել: