Էստոնիայում կրկին հրդեհ է բռնկվել ռազմական պոլիգոնում
International newsԷստոնիայի Կուուսալու շրջանի Պալա գյուղի մոտակայքում գտնվող կենտրոնական ռազմական պոլիգոնում, որտեղ հունիսի սկզբին ուժեղ հրդեհ էր մարվել, կրկին բռնկում է սկսվել: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով էստոնական աղբյուրը:
«Հրդեհը տարածվել է 3.5 հեկտար մակերեսով տարածությամբ: Այրվում են ճյուղերի կույտերն ու չորացած ծառերը: Տեղում 13 հրշեջ մեքենա է աշխատում», - կիրակի հայտարարել է երկրի Փրկարարական վարչության մամուլի քարտուղարը:
Փրկարարները վստահություն են հայտնել, որ թույլ չեն տա կրակի տարածումը մեծ մասշտաբներով:
Վարչության աշխատակիցները հունիսի 1-ին չեզոքացրել էին կենտրոնական ռազմական պոլիգոնում բռնկված հրդեհը, որը շարունակվում էր մեկ շաբաթ շարունակ: Այն ժամանակ կրակի տարածման առավելագույն մակերեսը կազմել էր 164 հեկտար: