Իսրայելի բանակը ոչնչացրել է ՀԱՄԱՍ շարժման ծովային թունելը Գազայի հատվածում
International newsԻսրայելի բանակը հարված է հասցրել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմածովային բազայի ուղղությամբ և ոչնչացրել է դեպի ծով դուրս եկող թունելը: Корреспондент-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդվում է իսրայելական բանակի թվիթերյան էջում:
Ինչպես նշվում է, ոչնչացված թունելը հնարավորություն էր տալիս ՀԱՄԱՍ-ին իսրայելցի զինվորականների համար աննկատ հեռանալ բազայից, որը տեղակայված է Գազայի հատվածի ափամերձ տարածքում, և ծով դուրս գալով՝ հարձակումներ իրականացնել Իսրայելի ուղղությամբ:
Հիշեցնենք, որ հունիսի 3-ին Իսրայելը կրկնակի հարձակում է իրականացրել Գազայի հատվածում՝ ի պատասխան երկրի տարածքից արձակված հրթիռների: Առաջին հարվածը հասցվել է ՀԱՄԱՍ-ի տասնյակ կառույցների ուղղությամբ, երբ «Երկաթյա գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգը երկու հրթիռ էր որսացել, որոնցից մեկն ընկել էր սահմանին չհասած, իսկ մյուսը վնասազերծվել էր: