Հիմնադրամը փակելով հետքերը դժվար է մաքրել. Արայիկ Հարությունյանը՝ «Երեւան» հիմնադրամի լուծարելու մասին
SocietyԵրեւանի ավագանու առաջիկա նիստում ներառվել է «Երեւան» հիմնադրամը լուծարելու հարցը: Այս մասին Facbook-ի իր էջում նշել է ՀՀ Կրթության գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:
Այս առնչությամբ նա գրել է.
«Հիմնադրամ փակելով խնդիր չես լուծի:
Հիշում եք, որ ամիսներ առաջ Լենա Նազարյանը եւ ես դատի էինք տվել «Երեւան» հիմնադրամին՝ մեզ անհրաժեշտ տեղեկություններ չտրամադրելու համար: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը Տարոն Մարգարյանն է:
Մեր ունեցած տեղեկություններով, այստեղ կարող էին լինել կոռուպցիոն սխեմաներ: Տեղեկությունների հավաստիությունը ստուգելու համար դիմել էինք դատարան, որի առաջին նիստը կկայանա հունիսի վերջին:
Ու ի՞նչ եմ իմանում երեկ. առաջիկա ավագանու նիստում քննարկվելու է հիմնադրամի լուծարման հարցը: Բայց դե հիմնադրամ փակելով հետքերը դժվար է մաքրել:
Հ.Գ. դատարանի նաեւ կմիջնորդենք կասեցնել լուծարումը մինչեւ անհրաժեշտ տեղեկատվությունը տրամադրվի»: