Բեռլինում մեկնարկել է «նորմանդյան քառյակի» երկրների ԱԳ նախարարների հանդիպումը
International news
Սպասվում է, որ հանդիպման գլխավոր թեմաները կլինեն իրավիճակի սրումը Դոնբասում և տարածաշրջանում խաղաղապահ առաքելության տեղակայման հեռանկարները:
Աղբյուրի հաղորդմամբ՝ հանդիպումը տեղի է ունենում Գերմանիայի արտգործնախարարության նստավայրում՝ «Բորզիգ» վիլլայում:
Ինչպես հանդիպումից առաջ նշել է Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մասը, Դոնբասում իրավիճակը սրվել է, Մինսկի գործընթացի պայմանները գրեթե չեն պահպանվում, և անհրաժեշտ է վերսկսել երկխոսությունը «նորմանդյան ձևաչափով»:
Նա նաև ասել է, որ «նորմանդյան քառյակի» երկրների արտգործնախարարներն ամենից առաջ կքննարկեն ՄԱԿ-ի առաքելությունը Դոնբասում:
«Նոր թեման, որը մենք ցանկանում ենք այսօր քննարկել, ՄԱԿ-ի առաքելությունն է: Մեր կարծիքով՝ այն կկարողանար նոր շրջանակներ տալ խաղաղ գործընթացին», - նշել է Մասը՝ ընդգծելով, որ դրա մասին պատկերացումները «դեռ շատ են տարբերվում»: