ԱՄՆ-ն ընդարձակել է պատժամիջոցները ռուսական ընկերությունների և գործարարների դեմ
International newsԱՄՆ-ն ընդարձակել է ռուսական ընկերությունների ու քաղաքացիների ցանկը, որոնց վրա տարածվում են պատժամիջոցները: Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ ֆինանսների նախարարությունը, տեղեկացնում է РИА Новости-ն:
Աղբյուրի հաղորդմամբ՝ պատժամիջոցներ են կիրառվել Սանկտ Պետերբուրգում գրանցված «Digital Security» ՍՊԸ-ի և դրա հետ կապված կառույցների՝ Embedi-ի և Erpscan-ի դեմ, որոնց ներկայացուցչությունները տեղակայված են Ամստերդամում, Թել Ավիվում ու Պրահայում:
Դրանից բացի, պատժամիջոցների ցուցակում ներառվել են «Дайвтехносервис» և «Научно-исследовательский институт «Квант» հաստատությունները:
Նշվում է, որ պատժամիջոցների ցանկում է նաև ՌԴ երեք քաղաքացի՝ «Дайвтехносервис»-ի հետ կապված 33-ամյա Օլեգ Չիրիկովը, 60-ամյա Վլադիմիր Կագանսկին ու 48-ամյա Ալեքսանդր Տրուբինը: