Բրյուսելը Վրաստանի քաղաքացիներին խնդրել Է ապաստան չակնկալել Բելգիայում
International newsԲելգիայի միգրացիայի եւ ապաստանի տրամադրման հարցերով պետքարտուղար Տեո Ֆրանկենը, որն այցով գտնվում Է Վրաստանում, հանրապետության քաղաքացիներին հորդորել Է Եվրամիության հետ անայցագիր ռեժիմը չնույնացնել թագավորությունում ապաստան ստանալու հնարավորության հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 13-ին հայտնել Է Belga գործակալությունը:
ԵՄ-ն 2017 թվականի մարտի վերջից Վրաստանի քաղաքացիներին անայցագիր մուտքի իրավունք Է տրամադրել միավորված Եվրոպա: Այդ որոշման արդյունքը դարձել Է Բելգիայում ապաստան հայցող վրացիների աճող թիվը: Ֆրանկենը վրացական իշխանություններին առաջարկել Է՝ սպա ուղարկել Բելգիա երկու երկրների ոստիկանական գերատեսչությունների միջեւ օպերատիվորեն տեղեկատվության փոխանակում ապահովելու համար: Ներկայում Բելգիայի բանտերում պատիժ են կրում (հիմնականում գողությունների համար) Վրաստանի շուրջ 60 քաղաքացիներ, ինչը քիչ չԷ՝ նկատի առնելով թագավորությունում վրացական սփյուռքի ոչ մեծ թվաքանակը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: