ԵԽԽՎ ամառային նստաշրջանում Ադրբեջանի քաղբանտարկյալների վերաբերյալ զեկույց է պատրաստվելու
International newsԵԽԽՎ ամառային նստաշրջանում հունիսի 25-ին պատրաստվելու է «Քաղբանտարկյալներն Ադրբեջանում» զեկույցը, որի նախաձեռնությամբ հանդես է եկել հոլանդացի պատգամավոր Պիտեր Օմզիգթը:
Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը:
Զեկույցի պատրաստմամբ զբաղվելու է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) իրավական և մարդու իրավունքների կոմիտեն:
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանում քննարկվելու են Ադրբեջանում 2018թ. տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրությունների արդյունքները:
Հունիսի 26-ին ԵԽԽՎ-ում Լուքսեմբուրգից պատգամավոր Իվա Կրուշենն էլ ներկայացնելու է ԵԽ մի շարք երկրներում հասարակական կազմակերպությունների իրավունքների խախտման վերաբերյալ զեկույցը, որում ընդգրկված է նաև Ադրբեջանը: