Պարգևավճարների բացակայության պարագայում ստիպված ենք լինելու կողմնակի եկամուտներ փնտրել. Անդրանիկ Կարապետյան
InterviewԾանրամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Անդրանիկ Կարապետյանը պարզաբանում է, թե ինչ բացասական ազդեցություններ կարող է ունենալ սպորտի ոլորտում «Բարեգործության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը։
-Տեղյա՞կ եք, որ օրերս Կառավարությունը շրջանառության մեջ է դրել մի նախագիծ, ըստ որի հնարավոր են որոշակի սահմանափակումներ նաև մարզաշխարհին բարեգործական հիմունքներով տրամադրվող պարգևատրությունների հարցում:
-Թող ծայրահեղ չհնչի իհարկե, բայց, եթե այդպես լինի, կկանգնենք լուրջ խնդրի առաջ: Անկեղծ խոսենք. ես ինքս բազմաթիվ մրցույթների եմ մասնակցել, բազմաթիվ հաղթանակներ եմ գրանցել և այդ հաղթանակների, այդ մղումների շարժիչ ուժը ՀԱՕԿ նախագահի ուշադրությունն ու տված դուխն է: Երբ ամեն անգամ հանդիպում ենք պարոն Ծառուկյանին` նա յուրաքանչյուր մարզիկի յուրովի է մոտենում, բոլոր խնդիրներին լուծում է տալիս, որպեսզի մարզիկը մտածի միայն մարզումների մասին: Այս տեսանկյունից ՀԱՕԿ նախագահն ամեն անգամ էլ ավելի բարձր պարգևատրություններով, ամեն անգամ խրախուսելով մեզ` նոր հաղթանակի է մղում, ինչի արդյունքում մեր երկրի հիմնը հնչեցնելով, մեր եռագույնը բարձրացնելով միջազգային հարթակներում՝ մեր պետությանվարկանիշն է բարձրանում: Արդյունքում դու` որպես մարզիկ, կրկնակի ես ոգևորվում և՛ հաղթանակից, և՛ ՀԱՕԿ նախագահի կողմից դրամական պարգևից:
Եվ, բնականաբար, բարեգործության ոլորտի վերահսկողությունը փաստի առաջ կարող է կանգնեցնել, երբ մարզիկն այլևս առաջվա նման նվիրված ու անմնացորդ չի կարողանալու մազվել, քանի որ պարգևավճարների բացակայության պարագայում ստիպված է լինելու կողմնակի եկամուտներ փնտրել: