Yerevan, 30.September.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ռազմական մեկնաբան. «Նորերը դեռ կիրառում են նույն մարտավարությունը, ինչ նախորդ իշխանությունները»

Ադրբեջանին զենք վաճառելու գործընթացն ու ՀՀ-ի ազդեցությունը  

Ադրբեջանին զենք վաճառելու խնդրահարույց հարցը կրկին օրակարգում է: Այս անգամ թիրախում ԵԱՏՄ-ում և ՀԱՊԿ-ում Հայաստանի դաշնակից Բելառուսն է: Չնայած ամիսներ շարունակ հայկական կողմից հնչող քննադատություններին, Բելառուսն Ադրբեջանին վաճառեց «Պոլոնեզ» տեսակի համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը:

Անդրադառնալով թեմային` ռազմական մեկնաբան Դավիթ Հարությունովը «Փաստ»-ի հետ զրույցում նախ ընդգծեց, որ Բելառուսի համար իր ռազմարդյունաբերական համալիրի զարգացումը ու զենքի շուկայում որոշակի դիրքեր ձեռք բերելը տնտեսական գերակա ճյուղ է. «Նրանք բավականին վաղուց են դրանով զբաղվում: Իսկ նրանց դիրքորոշման վրա ազդելու համար մենք պետք է համարժեք տնտեսական լծակներ ունենանք, որը չունենք: Բացի քաղաքական, դիվանագիտական հռետորաբանությունից, ռեալ մեխանիզմներ Հայաստանը գործնականում չի կիրառում, որովհետև իրականում այդ պրոցեսի վրա ազդելու մեխանիզմները սահմանափակ են»:

Ռազմական մեկնաբանը շեշտեց` Ռուսաստանի կողմից նաև Ադրբեջանին զենք վաճառելու հանգամանքը աշխարհաքաղաքական և տնտեսական շահերով է պայմանավորված, իսկ Բելառուսի դեպքում`հիմնականում տնտեսական:

«Զենքի համաշխարհային շուկայում ցանկացած գործարք իրենց համար կարևոր է: Եթե Հայաստանը ավելի ռեգուլյար խոսի այդ մասին, քննադատի, մեկ է` մնալու է դիվանագիտության հայտարարությունների դաշտում: Եթե մենք նույնիսկ տեսականորեն փորձենք ինչ-որ տնտեսական պատժամիջոցներ կիրառել Բելառուսի նկատմամբ, արդյունքում ոչ թե իրենք, այլ ավելի շատ մենք կտուժենք: Այսինքն` հաշվի առնելով ՀՀ-ի փոքր տնտեսությունը ու հետևաբար նաև տնտեսական ու քաղաքական փոքր լծակները, մենք գործնականում ռեալ ռեսուրսներ չունենք: Այսինքն`մենք այդ նույն հռետորաբանությունը կիրառելով`պետք է նաև ռեալ պատկերացնենք իրավիճակը»,-ասաց նա` հավելելով, որ այս պահին միակ ուղղությունը մեր ռազմական ոլորտն է, ուշադրությունն այնտեղ սևեռելը:

 «Դրանից զատ ցանկացած այլ տարբերակ ռեալ դաշտում չէ: Ընդհանրապես համաշխարհային քաղաքականության մեջ պրոցեսները հիմնված են խաղացող դերակատարների ուժերի հնարավորության վրա: Հնարավոր է, որ դաշնակից երկրները խախտեն պայմանագրային դրույթներ, և իրականության մեջ ՀԱՊԿ-ն այս առումով միակը չէ: ՆԱՏՕ-ի դեպքում ևս կա իրավիճակ, երբ այդ կառույցի ներսում գտնվող դաշնակից երկրներն ունենում են հակասություններ, ռազմական խնդիրներ: Ընդհանուր առմամբ`այդ պրոցեսների վրա ազդելու հնարավորությունը կախված է զուտ երկրի կշռից: Երկրորդ տարբերակն այլընտրանքային լուծումներ գտնելն է, որոնք կարող են ազդել դաշնակից մյուս երկրի վրա: Բայց երկու դեպքում էլ մեր հնարավորությունները սահմանափակ են, որովհետև կշիռը փոքր է, իսկ այլընտրանքային տարբերակներ գտնելն էլ մեզ համար թե′ ֆինանսական, թե′ քաղաքական առումով թանկ կարժենա: Բարդ իրավիճակ է, իրականում այն փակուղային է Հայաստանի համար: Միանշանակ լուծում, որը կարող է հարցը միանգամից լուծել, չկա: Մեզ ռազմավարություն է պետք, ըստ որի կարող ենք մտածել, թե ինչպես ազդել մեր դաշնակիցների` ՀԱՊԿ անդամ մյուս երկրների դիրքորոշման վրա»,-նշեց Դ. Հարությունովը:

Քաղաքացիներն արտաքին քաղաքականության համար պատասխանատու նորանշանակ ներկայացուցիչներից այս առումով ավելի հստակ պահանջներ են ակնկալում: Դիտարկմանն արձագանքելով` մեր զրուցակիցը նշեց, որ միանգամից ակնկալել, թե նրանք կլուծեն այն խնդիրը, որը նախկին իշխանությունները երկար տարիներ չեն կարողացել, սխալ է:

«Հիմա տեսնում ենք, որ նրանք դեռ կիրառում են նույն մարտավարությունը, որը նախկին իշխանությունն է կիրառել: Միգուցե մի փոքր ակտիվ, քան նախկինները,  բայց, այնուամենայնիվ, նույն դաշտում են, և այլընտրանք չկա: Սեղանի վրա լուծումներ չկան, որոնց համաձայն կարող ենք ասել, թե իշխանություններն անտեսում են դրանք: Դաշնակից երկրների դիրքորոշման վրա ազդելու հնարավոր լուծումներից մեկն էլ հետևյալն է`դառնալ զենքի այնպիսի գնորդ, ինչպիսին Ադրբեջանն է, բայց դա երկարատև գործընթաց է: Այն ենթադրում է ֆինանսական մեծ ռեսուրսներ, որը մենք հիմա չունենք: Հաշվի առնելով սա` տրամաբանական է, որ նոր իշխանության ներկայացուցիչների հայտարարությունները զուտ դիվանգիտական հարթության մեջ են»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Աննա Բադալյան

Unibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBank