Թուրքիայում անհայտ անձինք հարձակվել են իշխող կուսակցության կենտրոնակայանի վրա
International newsԹուրքիայի Շանլիուրֆա նահանգի Սուրուչ քաղաքում անհայտ անձինք հարձակում են իրականացրել «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության կենտրոնակայանի վրա, ինչի հետևանքով 3 մարդ մահացել է, 8-ը՝ վիրավորվել:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով թուրքական «Անադոլու» գործակալությանը, անհայտ անձինք զինված հարձակում են իրականացրել կենտրոնակայանի աշխատակիցների նկատմամբ, երբ վերջիններս քարոզչական աշխատանք էին կատարում: Նշվում է, որ հարձակման պահին ընտրական շտաբում ներկա է գտնվել թուրքական խորհրդարանի իշխող կուսակցության պատգամավոր Իբրահիմ Հալիլ Յըլդըզը, սակայն հայտնի չէ՝ տուժել է նա, թե ոչ:
Դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը, տուժածներին տեղափոխել են մոտակա հիվանդանոց: Ինչպես հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ահմեթ Դեմիրջանը, գերատեսչությունը բժշկական ուղղաթիռ է ուղարկել տուժածներին տեղափոխելու համար: