Կանադացիները բոյկոտում են ամերիկյան ապրանքները՝ երկու երկրների ղեկավարների «խոսքակռվի» պատճառով
International newsԿանադայի բնակիչները բոյկոտ են հայտարարել երկրում ԱՄՆ-ից ներկրված ապրանքներին, ինչը դարձել Է երկու երկրների ղեկավարների միջեւ բորբոքված «խոսքակռվի» հետեւանքը: Հունիսի 14-ին այս մասին հայտնել Է CTV հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ կանադացիներն սկսել են հրաժարվել Ֆլորիդայից նարնջի, Քենտուկիից բուրբոնի եւ կալիֆոռնիական գինու գնումներից, իսկ սոցիալական ցանցերի կանադացի ակտիվ օգտատերերից ոմանք ձեռնամուխ են եղել #BoycottUSProducts, #BuyCanadian и #BoycottUSA (ԱՄՆ-ի ապրանքների բոյկոտ, գնիր կանադականը, բոյկոտ ԱՄՆ-ին) հեշթեգների տարածմանը:
Այս «հայրենասիրական շարժումը», նշում Է CTV-ն, դարձել Է կանադացիների հակազդման դրսեւորումն այն բանավոր կշտամբանքներին, որոնք փոխանակեցին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն վերջերս կայացած G7-ի գագաթնաժողովի ավարտից հետո:
Մայիսի վերջին ԱՄՆ-ի առեւտրի նախարար Ուիլբուր Ռոսը հայտարարել Է, որ Միացյալ Նահանգների վարչակազմը հունիսի 1-ից մաքսատուրքեր Է սահմանում Եվրամիությունից, Կանադայից եւ Մեքսիկայից պողպատի եւ ալյումինի արտադրանքի ներմուծման համար: Կանադան եւ Եվրամիությունը հայտարարել են, որ պատասխան միջոցներ կսահմանեն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: