Թրամփը կիրակի «զանգահարելու Է Հյուսիսային Կորեա»
International newsԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել Է, որ կիրակի՝ հունիսի 17-ին, մտադիր հեռախոսազրույց անցկացնել ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Fox News հեռուստաալիքի եթերում նախագահին հարցրել են, թե ինչպես Է նա մտադիր նշել Հայրերի օրը, որն ԱՄՆ-ում տոնում են առաջիկա կիրակի օրը:
«Ես աշխատելու եմ: Զանգահարելու եմ Հյուսիսային Կորեա»,-ասել Է Թրամփը:
Նա հավելել Է, որ հունիսի 15-ին իրեն զանգահարելու Է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որի հետ ինքը մտադիր Է քննարկել ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի առեւտրի հարցերը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: