Երբեք վախ չեմ ապրի վարչապետի պաշտոնը կորցնելու հեռանկարի առաջ. Նիկոլ Փաշինյան
SocietyՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է «Ռաշա թուդեյին» տված հարցազրույցից մի հատված եւ գրառում արել:
Նա, մասնավորապես, նշել է. «Ռաշա թուդեյին» իմ տված հարցազրույցի անոնսը. հույս ունեմ վերջում հասկացվում է, որ երբ ասում եմ, թե դա երբեք տեղի չի ունենա, նկատի ունեմ, որ երբեք վախ չեմ ապրի վարչապետի պաշտոնը կորցնելու հեռանկարի առաջ:
Ես իմ առաքելությունը կատարելու եմ մինչեւ վերջ, անկախ նրանից կկորցնե՞մ դրա արդյունքում, թե կգտնեմ»,-ընդգծել է Փաշինյանը: