«Երևան» հիմնադրամի նախագահ Աշոտ Ղազարյանը հացադուլ և ջրադուլ է անում՝ իրեն ապօրինի ձերբակալելու համար. Հարազատներ
SocietyԱյս պահին Երևանի Ավան և Նոր Նորք ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է «Երևան» հիմնադրամի նախագահ Աշոտ Ղազարյանի խափանման միջոց կալանքի միջնորդության դատական նիստը։ Լրագրողներին չեն թողնում ներս մտնել՝ դատարանի հսկիչները նշեցին, թե նիստը փակ է և ոչ աշխատանքային օր է, ուստի չեն կարող ներս թողնել ԶԼՄ-ների ներկայացուցիչներին։ Այնուհետև մոտեցավ դատավորի օգնականն,ով ասաց,որ դատախազը միջնորդել է կալանքն ընտրել որպես խափանման միջոց՝ նշելով, որ չի կարող ներս թողնել լրագրողներին, քանի որ նիստը դռնփակ է։ Դատարանի մոտ հավաքված Աշոտ Ղազարյանի բարեկամներն ասացին, որ Աշոտ Ղազարյանը հացադուլ և ջրադուլ է հայտարարել՝ իրեն անհիմն ձերբակալելու համար։ 
Նրանք նաև նշեցին, որ այն, ինչ Աշոտ Ղազարյանի և «Երևան» հիմնադրամի նկատմամբ արվում է, ապօրինություն է։ Հարազատների խոսքերով, այդ «մասկի շոու»-ի կարիքը չէր լինի, եթե իրականում հանցանք տեղի ունեցած լիներ։