Ղազախստանում գնացքը դուրս է եկել գծերից,մեկ երեխա է զոհվել
International newsՂազախստանում գնացքի մի քանի ուղեւորատար վագոններ դուրս են եկել գծերից, հայտնել է հանրապետության ՆԳՆ ԱԻ հարցերով հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Ռուսլան Իմանկուլովը, հայտնում է Nur.kz-ը ։
Նշում են, որ տուժել է մի քանի մարդ, կա մեկ զոհ։
Տեսագրությունում որը հրապարակվել է սոցցանցերում, երեւում է, թե ինչպես են ուղեւորները դուրս գալիս վագոններից կոտրված պատուհանների միջով։ Գծերից դուրս են եկել Աստանա- Ալմաթի գնացքի վագոնները։
Մի դեռահաս է մահացել, երեք մեծահասակներ՝ տարբեր վնասվածքներով հոսպիտալացվել են։
«Ընդամենը 20 վագոն կար, վեցը գծից դուրս է եկել, դրանցից երեքը շրջվել։ Այս պահի դրությամբ մեզ հայտնի է, որ չորս մարդ է տուժել, նրանցից մեկը դեռահաս է, նա զոհվել է, իսկ երեք մեծահասակներին տեղափոխել են կենտրոնական շրջանային հիվանդանոց»,- հայտնել է մամուլի ծառայության ներկայացուցիչը։
Մյուս ուղեւորներին երկրորդ ճանապարհով հասցրել են Շու կայարան։