Կամբոջայի արքայազնի կինը մահացել է հիվանդանոցում վթարից ստացած վնասվածքների հետեւանքով
International newsԿամբոջայի արքայազն Օոուք Պհալի կինը մահացել է այն վնասվածքներից, որոնք ստացել էր երկրի հարավում տեղի ունեցած վթարի հետեւանքով։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Նշում են, որ 39-ամյա Օոուք Պհալլան մահացել է հիվանդանոցում։ Ոստիկանության խոսքով՝ նա մահացել է ստացված վնասվաքծներից։ 74-ամյա արքայազնը, որը ծանր վիճակում է գտնվում, հոսպիտալացվել է ուղղաթիռով։
Ըստ իրավապահ մարմինների տվյալների՝ թագավորական ընտանիքի մեքենային է բախվել մի տաքսի, որը հանդիպակաց գոտով էր շարժվում։
Ավելի վաղ հայտնել էին,ո ր վթարը տեղի է ունեցել Կամպոնգսաոմ նահանգում։ Արքայազն ու նրա կինը վիրավորում էին ստացել։ Հայտնել են, որ արքայազնը գլխի ու ոտքերի թեթեւ վնասվածք է ստացել։