Արփինե Հովհաննիսյանը կողմ կքվեարկի Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելուն
SocietyԱզգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը կողմ կքվեարկի Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելուն: Այս մասին Արփինե Հովհաննիսյանը հայտնեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում: «Թեպետ քվեարկությունը գաղտնի է, բայց ես կարող եմ ձեզ ասել, որ ես կողմ եմ քվեարկելու անձեռնմխելիությունից զրկելուն: Կարծում եմ, որ դա ճիշտ է, որպեսզի հնարավորություն տրվի իրականացնել լրիվ, օբյեկտիվ ու բազմակողմանի նախաքննություն, և բոլոր հարցերի պատասխանները, որոնք այս օրերին առաջացել են հանրության մոտ ստանան իրենց պատասխանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Հովհաննիսյանը:
Նա շեշտեց, որ սա իր անձնական որոշումն է՝ կարծիք հայտնելով, որ քվեարկության վերաբերյալ դիրքորոշում կհայտնի նաև ՀՀԿ խորհրդարանական խմբակցությունը:
Հարցին՝ միայն Մանվել Գրիգորյա՞նը պետք է պատասխանատվություն կրի տեղի ունեցածի համար, Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ նախաքննության ընթացքում բոլոր մեղավորները՝ անկախ նրանից, թե ինչ պաշտոն են զբաղեցրել կամ զբաղեցնում, անկախ նրանից, թե այս պահին որտեղ են, առհասարակ, եթե նախաքննության ընթացքում կպարզվի, որ որևէ մեկը մասնակից է եղել այս ամենին և այս ամենը իրականությանը համապատասխանում է, որովհետև Ազգային անվտանգության ծառայությունն էլ անմեղության կանխավարկածի մասին ծանուցում է տարածել, այս տեսանկյունից բոլորը պետք է պատասխան տան»:
ՀՀ կառավարության հունիսի 18-ի նիստում որոշում կայացվեց հունիսի 19-ին գումարել ԱԺ արտահերթ նիստ, որում քննարկման կդրվի պատգամավոր Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը: Կառավարության որոշման մեջ նշվում է, որ արտահերթ նիստում քննարկման կդրվի Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի միջնորդագիրը:
ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել, որում մանրամասներ էր հայտնում Ազգային ժողովիպատգամավոր Մանվել Գրիգորյանի՝ հունիսի 16-ի ձերբակալության և նրան պատկանողտարբեր շինություններից հայտնաբերված ռազմամթերքի ծավալների մասին:
է, որ Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում հայտնաբերվել և առգրավվել է մեծքանակությամբ ռազմամթերքը: Արշալույս գյուղի հանգստյան տուն 28 հասցեից խուզարկությանընթացքում առգրավվել է 18 հատ ՊԳ-7 տեսակի հակատանկային ականանետ, 20 հատ Ֆ-1 տեսակի նռնակ, 21.589 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ, տրոտիլ տեսակի պայթուցիկնյութի 12 հատ 400-գրամանոց պայթաղյուս, 27 հատ ԿԴ տեսակի պայթուցիչ, 2 հատ գնդացրիփող և մի շարք այլ ռազմամթերք: Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեումտեղակայված Մանվել Գրիգորյանին պատկանող առանձնատնից առգրավվել է 79 հրացան՝գործարանային համարներով, 39 ատրճանակ՝ գործարանային համարներով, թվով 12.300 տարբեր տրամաչափի փամփուշտ: Առանձնատանը հայտնաբերվեցին նաև տասնյակսեփականության վկայականներ:
ԱԺ պատգամավորը հանգստյան տանը հայտնաբերվել էր սեփական կենդանաբանական այգի, որտեղ պահվում են վագր, արջեր, ջայլամներ, կա ձիարշավարան: Ստացված տվյալների հիմանվրա պարզ դարձավ, որ ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից զինվորների համարնախատեսված սնունդը Մանվել Գրիգորյանն օգտագործել է սեփական կենդանաբանականայգու կենդանիներին կերակրելու նպատակով: