Ծանրամարտի Հայաստանի հավաքականը հունիսի 20-ից հավաք կանցկանցի Աբովյանում
SportԾանրամարտի Հայաստանի մեծահասակների հավաքականը հունիսի 20-ից հավաք կանցկացնի Աբովյանում:
«Թեպետ մենք երկար ժամանակ է միջազգային մրցաշարերի չենք մասնակցել, այս պահի դրությամբ մարզիկներ կան,, ովքեր աշխարհի և Եվրոպայի համար ռեկորդային քաշեր են բարձրացնում: Եթե մարզիկների որոշների համար փորձարկումների կարիք լինի, ապա սեպտեմբերին կմասնակցենք Ուսանողական ծանրամարտի խաղերին: Իսկ երիտասարդները հոկտեմբերին, հնարավոր է, մասնակցեն Եվրոպայի 20-23 տարեկանների առաջնությանը»-«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը:
Հայաստանի ծանրամարտի պատանիների հավաքականը ուսումնամարզական հավաք են անցկացնում Աբովյան քաղաքում: Հունիսի 20-ից նրանց կմիանան նաև երիտասարդները և մեծահասակները: 10-օրյա հավաքից հետո թիմը մի քանի օր հանգիստ կունենա:
Ծանրամարտի աշխարհի այս տարվա առաջնությունն առաջին անգամ կանցկացվի 10 քաշային կարգում, որոնցից 3-ը չեն լինի օլիմպիական քաշեր: Այն վարկանիշային կլինի 2020 թվականի Օլիմպիական խաղերի համար: