Շվեդիան նվազագույն հաշվով հաղթեց Հարավային Կորեային. F խումբ
SportՖուտբոլի աշխարհի 21-րդ առաջնության F խմբի առաջին տուրում Շվեդիայի հավաքականը մրցեց Հարավային Կորեայի հետ:
Մեկնարկային րոպեներին գրեթե հավասար պայքար էր ծավալվել: Վիճակագրության համաձայն գնդակին ավելի շատ տիրում էին շվեդները: Կորեացիներն ավելի շատ էին վազում մարզադաշտում, սակայն փոխանցումների ճշտությամբ առաջատարը Շվեդիայի ընտրանին էր:
Հանդիպմանը տրիբունայից հետևում էր Շվեդիայի ազգային թիմի նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչը: Շվեդները հրաշալի էին գործում պաշտպանությունում` ոչ մի հնարավորություն չէին տալիս կորեացիներին:
Երկրորդ կեսի 64-րդ րոպեին հարավկորեացիները խախտեցին խաղի կանոնները սեփական տուգանային հրապարակում և հանդիպման մրցավարը նշանակեց 11 մետրանոց հարված, որն անվրեպ իրացրեց Գրանկվիստը: Կորեացիներին այդպես չհաջողվեց հետ բերել կորցրածը և հանդիպումն ավարտվեց հօգուտ Շվեդիայի:
Շվեդիան հաջորդ խաղը կանցկացնի հունիսի 23-ին, խմբային փուլի երկրորդ տուրում մրցելով աշխարհի գործող չեմպիոն Գերմանիայի հետ: Հարավային Կորեան հաջորդիվ կմրցի Մեքսիկայի հետ նույն օրը:
Առաջին տուրից հետո F խմբի առաջատարները Մեքսիկայի և Շվեդիայի ընտրանիները են, որոնք ունեն 3-ական միավոր: Կորեայի և Գերմանիայի թիմերը միավոր չունեն:
Լուսանկարները՝ FIFA