Վալերիյ Օսիպյանի հրամանով աշխատանքից ազատվել է Երևան քաղաքի վարչության պետը
SocietyՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի ռեզերվ է ուղարկվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը։ Այս մասին ասաց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Նրա խոսքով` ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ աշխատանքից ազատվել է ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Գրիշա Ամիրխանյանը, ով նույնպես ուղարկվել է ոստիկանության կադրերի ռեզերվ։
«Ոստիկանապետը այդ տեղերի համար դեռ նշանակումներ չի կատարել»,- ասաց Ահարոնյանը:
