Ֆավորիտ Բելգիան հաղթեց Պանամային. G խումբ
SportՖուտբոլի աշխարհի առաջնության G խմբի առաջին տուրում Բելգիան մրցեց Պանամայի հետ:
Մեկնարկային րոպեներին առավելությունը Բելգիայի կողմն էր, սակայն Պանաման չէր էլ փորձում միայն պաշտպանվել: Վիճակագրությամբ գնդակին հիմնականում տիրում էին եվրոպացիները, բայց մրցակցի դարպասը գրավելու ճիշտ ուղիներ չէին գտնում:
Երկրորդ կեսի մեկնարկից միայն մեկ րոպե անց Բելգիան առաջ անցավ հաշվի մեջ: Հեռահար, դիպուկ և գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Մերտենսը: Պանամայի ֆուտբոլիստներն, ովքեր առաջին անգամ էին մասնակցում աշխարհի առաջնությանը, կարողանում էին երբեմն-երբեմն գրոհներ կազմակերպել, որը, սակայն, լուրջ խնդիրներ չէր առաջացնում Բելգիայի համար:
Հանդիպման 69-րդ րոպեին Բելգիան կրկնապատկեց հաշվի առավելությունը: Աչքի ընկավ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Լուկակուն: Բելգիան կարողանում էր կառուցողական խաղ խաղալ՝ ստիպելով պանամացիներին լուրջ անհանգստանալ: Լուկակուն չբավարարվեց ձեռքբերածով և 75-րդ րոպեին Ազարի փոխանցումից հետո դարձավ նաև դուբլի հեղինակ: Բելգիան ի վերջո հաղթեց 3:0 հաշվով:
Բելգիան երկրորդ տուրում կմրցի Թունիսի հետ հունիսի 23-ին: Պանաման հաջորդիվ կխաղա Անգլիայի հետ հունիսի 24-ին արդեն:
Այս խմբի մյուս խաղը կկայանա հունիսի 18-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին կմրցեն Թունիսի և Անգլիայի հավաքականները:
Լուսանկարները՝ FIFA