Ճապոնիան հաղթեց 10 ֆուտբոլիստով խաղացող Կոլումբիային. H խումբ
SportՖուտբոլի աշխարհի առաջնության H խմբում պայքարի մեջ մտան Կոլումբիայի և Ճապոնիայի ընտրանիները:
Մեկնարկից միայն 3 րոպե անց Կոլումբիան մնաց 10 ֆուտբոլիստով: Ձեռքով խաղի համար կարմիր քարտ ստացավ Կարլոս Սանչեսը: Նշանակված 11 մետրանոց հարվածն դիպուկ իրացրեց Կագավան: Մեկ ֆուտբոլիստի պակասն ակնհայտ թույլ չէր տալիս Կոլումբիայի հավաքականին ոչ միայն լուրջ գրոհներ կազմակերպել, այն նաև ամբողջ ուժով պաշտպանվել:
Ճապոնիայի հավաքականը վիճակագրությամբ գերազանցում էր «սուրճ պատրաստողներին»: Սակայն Կոլումբիան օգտագործեց իր միակ հնարավորությունը` տուգանային հարվածի շնորհիվ հաշվի հավասարությունը վերականգնեց Քվինտերոն:
«Ծագող արևի երկրի» ներկայացուցիչները բավականին ակտիվ սկսեցին երկրորդ կեսը: Եվ հիմնականում տիրում էին գնդակին: Առավելությունը գոլի վերածվեց 74-րդ րոպեին: Անկունայինի խաղարկումից հետո աչքի ընկավ Օսակոն (1:2): Կոլումբացիներին հետագայում ոչինչ անել չհաջողվեց և Ճապոնիան հաղթեց 1:2 հաշվով:
Կոլումբիան հաջորդ հանդիպումը կանցկացնի հունիսի 24-ին` մրցելով Լեհաստաի հետ, իսկ Ճապոնիան նույն օրը կխաղա Սենեգալի դեմ: Տուրի մյուս խաղում Երևանի ժամանակով 19:00-ին կմրցեն Լեհաստանի և Սենեգալի ընտրանիները:
Լուսանկարները՝ FIFA