ԱՄՆ-ը մտադիր է դուրս գալ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կազմից. Bloomberg
International newsԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է առաջիկայում հեռանալ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցով խորհրդի կազմից, որին մշտապես մեղադրել է կեղծավորության մեջ և դատապարտել Իսրայելի նկատմամբ երկակի քաղաքականություն վարելու համար:
Ինչպես հայտնում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով քաջատեղյակ աղբյուրին, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն և ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին այս մասին հայտարարություն կանեն Վաշինգտոնում:
2006-ին ստեղծված և Ժնևում գործող, 47 անդամ ունեցող խորհուրդն իր վերջին նստաշրջանն սկսել է երկուշաբթի, որի ժամանակ քննադատական մոտեցում է ցուցաբերվել նախագահ Թրամփի միգրացիոն քաղաքականությանը: ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցով գերագույն հանձնակատարը սահմանն անօրինաբար անցնող ծնողներից երեխաներին բաժանելու քաղաքականությունն «անբարեխիղճ» է անվանել: