Yerevan, 16.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Որքան ազատազրկում է սպառնում Մանվել Գրիգորյանին. ՀՔԾ-ն նոր մանրամասներ է հայտնում

Society

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին առընթեր ՀԿԳ ավագ քննիչի որոշմամբ, ապացույցների բավարար համակցության հիման վրա, 19.06.2018թ.-ին ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով: Այս մասինբ հայտնում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը: 

Նշենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով որպես պատիժ նախատեսվում է ազատազրկում` հինգից ութ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, 235-րդ հոդվածի 2-րդ մասը՝ ազատազրկում՝ երկուսից վեց տարի ժամկետով: 

ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա ապօրինի կերպով ձեռք է բերել և մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, ինչպես նաև մի խումբ անձանց հետ յուրացման եղանակով հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույքը: 

Քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` Մանվել Գրիգորյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Միջնորդությամբ դատարան դիմելու մասին հայտնվել է նաև հսկող դատախազին: 

Այսպես, ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանը «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ ապօրինի կերպով ձեռք է բերել և կնոջ, դստեր ու այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցի 28 և 30 հասցեներում գտնվող, իրեն պատկանող առանձնատներում մինչև 2018 թվականի հունիսի 16-ը ապօրինի կերպով պահել մեծ քանակությամբ ռազմամթերք` 17606 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ, 20 հատ «Փ-1» տեսակի ձեռքի բեկորային մարտական նռնակ, 20 «УЗРГМ-2» տեսակի մարտական պայթուցիչներ, 18 հատ կրակոցներ՝ իրենց բաղկացուցիչ մաս կազմող 13 մեկնարկային վառոդային լիցքերով, հրազեն հանդիսացող 40մմ տրամաչափի «РПГ-7В» տեսակի նռնականետ, որոնք հայտնաբերվել են նշված առանձնատներում 2018թ. հունիսի 16-ին կատարված խուզարկություններով: 

ՀՀ պաշտպանության նախարարության ու Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կողմից «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ին տարատեսակ գույք է հանձնվել նաև 2016թ.-ի ապրիլյան քառօրյա պատերազմի և դրան հաջորդած օրերին Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությունն իրականացնող զինվորականների և կամավորների կարիքները հոգալու նպատակով: Դրանից բացի, հիշյալ պետական մարմինների և ԵԿՄ տարածքային մարմինների միջոցով ԵԿՄ կենտրոնական մարմնին են հանձնվել նաև քաղաքացիների և կազմակերպությունների կողմից հավաքված մեծաքանակ պարենային, տնտեսական և բժշկական բնույթի ապրանքներ՝ հանդերձանք, սննդամթերք և այլն: 

Քննությամբ պազվել է, որ Մանվել Գրիգորյանն իրեն վստահված վերոհիշյալ գույքը կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված նպատակներով օգտագործելու կամ Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությունն իրականացնող զինվորականներին կամ կամավորներին հանձնելու փոխարեն մի խումբ անձանց հետ յուրացման եղանակով հափշտակել է: Նշված գույքը պահեստավորելով ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա 28-րդ և 30-րդ հասցեներում գտնվող իրեն պատկանող շինություններում և որդուն` Արա Գրիգորյանին պատկանող «Արա և Այծեմնիկ» ԲԲ ընկերության տարածքում, Մանվել Գրիգորյանն այն տնօրինել է իր հայեցողությամբ՝ օգտագործելով անձնական կարիքների համար, մասնավորապես հափշտակված սննդամթերքը օգտագործել է իրեն պատկանող տարածքներում պահվող վայրի կենդանիների կերակրման համար: 

Մանվել Գրիգորյանին պատկանող` ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս համայնքի Լճափնյա 28-րդ և 30-րդ հասցեներում գտնվող շինություններում 16.06.2018թ.ին կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են Երևան քաղաքի թիվ 50, թիվ 197, թիվ 164, Տավուշի մարզի Չորաթան գյուղի, Վերին Ծաղկավան գյուղի, Շիրակի մարզի Ախուրյանի, Էջմիածնի թիվ 4 դպրոցների աշակերտների և ուսուցիչների, ինչպես նաև Շիրակի մարզի Ախուրյանի «Հեքիաթ» կրթահամալիրի աշխատակիցների կողմից հավաքած գումարներով գնված և ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցներին ու Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությունն իրականացնող զինծառայողներին ուղարկելու նպատակով, ինչպես նաև պետական մարմինների կողմից կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված կարիքները հոգալու նպատակով ԵԿՄ նախագահին վստահված 2067 տարա խտացրած կաթ, 160 հատ մսի և 44 հատ բանջարեղենի պահածոներ, ինչպես նաև՝ 33 տարա ձեթ, 69 փաթեթ մակարոն, 14 տուփ թեյ, 140 հատ զուգարանի թուղթ, զինվորական 12 պայուսակներով բժշկական պարագաներ ու դեղորայք և 3 արկղ ներքնաշորեր: 

Իսկ «Արա և Այծեմնիկ» ԲԲ ընկերության գրասենյակում 16.06.2018թ.-ին կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է 27 հատ զինվորական կիսաթև վերնաշապիկ, 19 հատ զինվորական գուլպա, 5 հատ զինվորական ձեռնոց, 19 տուփ ածելի, 4 զույգ զինվորական կոշիկ, 215 արկղ՝ «Մսի պահածո, զինվորի համար և վաճառքի ենթակա չէ» գրառմամբ պահածոներ, 74 արկղ «Կիլկի» գրառմամբ պահածոներ, 8 պարկ աղ, 19 պարկ շաքարավազ, 3 պարկ լոբի, 2 պարկ ոսպ, 10 արկղ ձեթ, 15 արկղ մակարոն, 8 արկղ և 23 հատ խտացրած կաթ, արկղերի վրա՝ «Զինվորի համար, վաճառքի ենթակա չէ» գրառմամբ, 6 արկղ և 2 տոպրակ հակագազ և մեկ զրահաբաճկոն: Ընդ որում, խուզարկությամբ հայտնաբերված գույքից միայն «Զինվորի բաժին» մակնշմամբ մսի պահածոյի, ձկան պահածոյի և խտացրած կաթի արժեքը կազմել է շուրջ 7.000.000 ՀՀ դրամ: 

Դատարանի կողմից միջնորդությունը բավարարվել է: Մանվել Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: 

Նախաքննությունը շարունակվում է: 

AraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Issues the First in Armenia Perpetual Bonds Team Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia AraratBank Joins Armenia's New Greening Initiative: 100 Hectares of New Forest within Three YearsApply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMDEuromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “B” with a “stable” prospectA Brand-New Section on Idram&IDBank