Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աշխատակազմն ակնկալում է հանդիպում ՀՀ կրթության և գիտության նախարարի հետ
SocietyՀայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աշխատակազմն ակնկալում է շուտափույթ հանդիպում ՀՀ գիտության և կրթության նախարար Արայիկ Հարությունյանի հետ առաջացած հարցերը քննարկելու և լուծումներ տալու համար:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտխորհրդի անդամ Հայկ Դեմոյանը:
«ՀՑԹԻ աշխատակազմը նպատակահարմար է գտնում այդպիսի հանդիպում կազմակերպել լրատվամիջոցների մասնակցությամբ»,- գրել է Դեմոյանը: