Լևոն Արոնյանը Փարիզի «Grand chess tour»-ի առաջատարներից է
SportՀայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը մեկնարկեց Փարիզի «Grand Chess Tour»-ում:
Արագ շախմատի երեք տուրերից հետո Արոնյանն առաջատարների շարքում է: Նա առաջին տուրում հաղթել է Ալեքսանդր Գրիշչուկի, այնուհետ ոչ-ոքի խաղաց Հիկարու Նակամուրայի և Վիշի Անանդի հետ:
Արոնյանը 6 հնարավորից ունի 4 միավոր և կիսում է 1-3 տեղերը Անանդի և Սոյի հետ:
Փարիզյան «Grand chess tour»-ում Արոնյանի մրցակիցներն են Ֆաբիանու Կարուանան, Շահրիյար Մամեդյարովը, Վլադիմիր Կրամնիկը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Սերգեյ Կարյակինը, Ուեսլի Սոն, Հիկարու Նակամուրան, Ալեքսանդր Գրիշչուկը, Վիշի Անանդը։
Հունիսի 20-22-ը կանցկացվի արագ շախմատի մրցաշար: Հաղթողին կտրվի 2 միավոր, իսկ ոչ ոքիի դեպքում՝ 1: Հունիսի 23-24-ը տեղի կունենա կայծակնային շախմատի մրցաշարը: