Անվասայլակով տեղաշարժվող հայ երգիչը հիացրել է գերմանական հեռուստաշոուի ժյուրիին (լուսանկար, տեսանյութ)
LifestylePressident.am-ը գրում է. Դժբախտ պատահար Սարդարապատում. ահա սա էին գուժում օրվա լրատվականները 2008թ. մայիսի 26-ին Արմավիրի մարզի Սարդարապատ համալիրում տեղի ունեցած դժբախտ պատահարի մասին:
Սարդարապատին նվիրված տոնակատարության փորձի ժամանակ դժբախ դեպք տեղի ունեցավ. քամին լուսարձակն էր պոկել, քանի երեխա էր վնասվել, մահացել....

Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ պատահարի հետևանքով տուժել էր 6 քաղաքացի, որոնցից 2-ը` ծանր մարմնական վնասվածքներով:
Նրանցից մեկն էլ օպերային երգիչ Արտակ Կիրակոսյանն էր: Երգիչը, ով փրկել է մի քանի երեխայի կյանք, այդ օրը ծանր հարված է ստացել մեջքին, և այժմ հաշմանդամի սայլակով է տեղաշարժվում:

Հարուստ կենսագրություն (ծնված՝ 18.03.1977թ.-ին Գյումրիում
1983-1993 ավարտել է Գյումրիի միջնակարգ դպրոցը, ավարտել է 10-րդ դասարան
1986-1993 Գյումրու Գեղարվեստի- երաժշտական դպրոց
1993-1998 Գյումրու Կարա-Մուրզայի անվան երաժշտական ինստիտուտ
1998-2003 Երեւանի Կոմիտասի անվան երաժշտական կոնսերվատորիա
2003-2005 Ասպիրանտուրա Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում

Մասնագիտական փորձառություն
1993 – 2010 Հայ Առաքելական Եկեղեցու մենակատար երգիչ
1997 – 2010 Գյումրու Շերամի անվան երաժշտական դպրոցի ուսուցիչ
1997 – 2010 Գյումրիի Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցի ուսուցիչ
2001 – 2010 «Կոհար» սիմֆոնիկ անսամբլում երգչախմբի մենակատար երգիչ
2002 – 2010 Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի մենակատար երգիչ
2003 – 2010 Երեւանի Ղազարոս Սարյանի անվան օպերային ստուդիայի մենակատար երգիչ
2003 – 2010 Հայկական կամերային անսամբլի երգիչ