Մայրը և իր 3 երեխաները մահացան ավտովթարից․ Օրեր անց ոստիկանությունը գտավ կնոջ հեռախոսը և բացահայտեց շոկային իրականությունը
TVԵրեխայի կորսուտն ամենասարսափելի իրողությունն է յուրաքանչյուր ծնողի կյանքում: Իսկ հիմա պատկերացրեք, թե ինչ կզգա այն մարդը, ով կորցրել է հղի կնոջը և երեք երեխային:
Իլինոյս նահանգից 29-ամյա Լինդսի Շմիդտը և նրա ամուսինը` Էդվարդը երեք տղա ունեին. 6-ամյա Օուենը, 4-ամյա Ուեստոնը և մեկ ամյա Կալեբը:
Բացի այդ, զույգը սպասում էր չորրորդ երեխային:
Արձակուրդներին տղաները պետք է ուղևորվեին եկեղեցական ճամբար, ուստի Լինդսին տղաներին տեղավորեց ավտոմեքենայի մեջ ու ճանապարհ ընկավ: Երբ նա մոտեցավ իր տան խաչմերուկին, մեծ արագությամբ այդ մեքենայի դեմ դուրս եկավ մեկ այլ ավտոմեքենա, որն անցել էր կարմիր լույսի տակով:
Ինչպես հաղորդում է «The Chicago Tribune» պարբերականը, Կալեբը և Լինդսին մահանում են վայրկենապես: Մյուսներին անմիջապես տեղափոխվում են մոտակա հիվանդանոց, սակայն ցավոք սրտի, ստացած վնասվածքների պատճառով տղաները մահանում են մի քանի օր անց:
Ողբերգական ավտովթարի մեղավորը` 25-ամյա տղային վիրահատեցին` փորձելով վերականգնել նրա վիրավոր ձեռքը: Մեկ վայրկյանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարը խլեց Էդվարդի ողջ ընտանիքը` վերջինիս թողնելով մեն-մենակ այս աշխարհում:
Էդվարդի ողբերգական իրավիճակն էլ ավելի խորացավ, երբ նա իմացավ, թե ինչն էր դարձել այդ դաժան ավտովթարի պատճառը: Պարզվել էր, որ 25-ամյա երիտասարդը մեքենայի արագությունն ավելացրել և կարմիր լույսի տակով անցել էր հեռախոսազանգին պատասխանելու պատճառով:
Պետք է փաստել, որ նմանատիպ ողբերգական դեպքերը հաճախ են կրկնվում: Եվ սարսափելի է մտածել, որ դրանց պատճառ կարող է դառնալ մեկ հաղորդագրությունը կամ զանգը: