Պուտինն ու Պորոշենկոն քննարկել են կալանավորների փոխանակման հարցը
International newsՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել իր ուկրաինացի պաշտոնակցի՝ Պյոտր Պորոշենկոյի հետ:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Կրեմլի մամլո հաղորդագրությունը, հեռախոսազրույցը կայացել է Կիևի նախաձեռնությամբ: Նախագահները, մասնավորապես, քննարկել են կալանավորների փոխանակման և երկու երկրում կալանավորների մոտ մարդու իրավունքների պաշտպանների հասանելիությունն ապահովելու հարցը:
Հեռախոսազրույցի թեմաներից մեկն է եղել Մինսկի համաձայնագրերը: ՌԴ նախագահն ընդգծել է, որ դրանք այլընտրանք չունեն և շեշտել է Մինսկի աշխատանքային խմբի և «նորմանդական քառյակի» շրջանակներում բանակցությունների արդյունավետության բարձրացման կարևորությունը:
Բացի այդ, Պուտինը մտահոգություն է հայտնել Դոնբասում իրավիճակի սրմամբ և խաղաղ բնակչության շրջանում զոհերի թվի աճով, որը նրա խոսքով պայմանավորված է ուկրաինացի ուժայինների կողմից հաճախացող կրակահերթերով: