«Լիարժեք ապամիջուկայնացման» գործընթացն արդեն սկսվել է. Թրամփը՝ Հյուսիսային Կորեայի մասին
International newsԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան չորս փորձարման պոլիգոն է պայթեցրել եւ որ «Լիարժեք ապամիջուկայնացման» գործընթացն արդեն սկսվել է: Փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:
«Նրանք դադարել են հրթիռներ արձակել, այդ թվում նաեւ՝ բալիստիկ: Նրանք ոչնչացրել են հրթիռային շարժիչների փորձարկման պոլիգոնը: Նրանք պայթեցրել են այն: Մինչ այդ նրանք պայթեցրել էին իրենց մեծ պոլիգոններից մեկը, ըստ էության՝ չորս մեծ պոլիգոն»,- հայտարարել է Թրամփը:
Պետքարտուղարության մամուլի քարտուղար Հիզեր Նոյերթը նաեւ հայտնել էր, որ ԱՄՆ արտաքին գործերի նախարարության պաշտոնյաները շփվել են Հյուսիսային Կորեայի պաշտոնյաների հետ եւ որ «պետքարտուղար Մայք Պոմպեոն հնարավորինս մոտ ապագայում կհանդիպի նրանց հետ»:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը հայտարարել է, որ մանրամասն բանակցությունները դեռ չեն սկսվել եւ Հյուսիսային Կորեան հաջորդ քայլը դեռ չի արել միջուկային զենքից ազատվելու գործում: