Գագիկ Սուրենյանը լավ լուր ունի
SocietyԱյսօր եւ վաղը՝ հունիսի 22-23-ին, Հայաստանը դեռեւս կգտնվի ցիկլոնի ազդեցության գոտում: Երեկոյան ժամերին շրջանների մեծ մասում կպահպանվեն ամպրոպային բնույթի կարճատեւ անձրեւները, իսկ առանձին հատվածներում շատ մեծ է կարկտի հավանականությունը:
Տեղեկությունը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը՝ հավելելով, որ առաջիկայում օդի ջերմաստիճանը կբարձրանա՝ ընդհուպ գերազանցելով միջին կլիմայական սահմանը:
«Հունիսի 24-25-ին ցիկլոնը կթուլանա: Նրա ազդեցությունը կպահպանվի հանրապետության հյուսիսային կեսում, այդ թվում՝ Շիրակ, Լոռի, Տավուշ, Արագածոտնի լեռնային գոտիներ, Կոտայքի լեռնային բնակավայրեր եւ Գեղարքունիք: Մնացած հատվածներում տեղումների հավանականությունը փոքր է: Իսկ արդեն հունիսի 26-ից օդային հոսանքները կդառնան հարավային, ու Իրաքի տարածքից մեր երկիր կներթափանցեն արեւադարձային չոր եւ տաք հոսանքներ: Հունիսի 26-ից սկսած տեղումները բոլոր մարզերում կդադարեն: Օդի ջերմաստիճանը 4-5 աստիճանով կբարձրանա: Արդյունքում արդեն հունիսի 27-ին հանրապետության ցածրադիր գոտիներում՝ Արարատյան դաշտ՝ Երեւան, Տավուշի ցածրադիր գոտիներ՝ Բերդ, Բագրատաշենի հատված, Սյունիքի հովտային գոտիներ՝ Մեղրի, Կապան, Ագարակ եւ հարակից բնակավայրեր, արդեն կունենանք 37-38 աստիճան տաքություն»,- ասաց Գագիկ Սուրենյանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում