Մանվելի հարսը լավ կաներ առաջնային նշեր հոր՝ Լեդի Հակոբի անունը
SocietyՎերջին շրջանում ԱԱԾ բացահայտումներից ամենաաղմկալին Մանվել Գրիգորյանին պատկանող պահեստից աշակերտների նամակներն ու «զինվորի բաժին» գրությամբ պահածոների հայտնաբերվածն էր:
Հանրության լայն շերտերը անարգանքի սյանը գամեցին «գեներալին», ով ապրիլյան պատերազմի ժամանակ սահման ուղարկվածն իրենով էր արել: Մնացած այլ անօրինական գործունեություններից զատ, Գրիգորյանի այդ քայլը ո՛չ ներման է արժանի, ոչ էլ որևէ մեղմացուցիչ հանգամանք կարելի է կիրառել:
Այս ամենից հետո գրառում է կատարել Մանվել Գրիգորյանի որդու կինը, ով փորձելով ինչ-որ կերպ մեղմացնել Գրիգորյանի կարգավիճակը, ավելի է բարդացրել իրավիճակը: Մասնավորապես գրառման մեջ Գրիգորյանի հարսը անուններ է տվել, թե իբր առաջինը նրանց էր հարկավոր ստուգել՝ նպատակ ունենալով շեղել դժգոհության սլաքները «գեներալի» վրայից:
Ի գիտություն «հարսիկի» պետք է նշենք, որ Գրիգորյանի արածը ոչ մի այլ թեմայով հնարավոր չէ փակել և նա պետք է պատասխանատվություն կրի օրենքի տառին համապատասխան, իսկ այն անունները որ մեջբերել է Գրիգորյանի հարսը, լավ կլիներ գոնե օբյեկտիվության համար չմոռանար նաև սեփական հորը՝ Լեդի Հակոբին: Ինչևէ այս շրջանում Գրիգորյանի անունը «սրբացնելու» բոլոր փորձերը նրա մերձավորների կողմից արժանանալու է հանրության կոշտ արձագանքին և եթե չեն ցանկանում կրակի վրա յուղ լցնել, լավ կանեն լռել և հետևել դեպքերի զարգացմանը՝ օրենքի դաշտում իրականացվող:
Հ.Գ. Հիշե՛ք իրավիճակ է փոխվել, «գեներալ» Մանվելն այլևս արտոնյալ չէ...