Yerevan, 20.August.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ո՞վ էր իրականում Թումանյանի Գիքորը. հետաքրքիր բացահայտումներ

Lifestyle

Մի տեսեք ի~նչ տղա էր, Է~
ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ԳԻՇԵՐԱՅԻՆ ՊԱՀԱԿԸ

(ո՞վ էր իրականում Թումանյանի Գիքորը)

Հայ գրականության գլուխգործոցներից մեկի` Թումանյանի «Գիքորը» պատմվածքի գլխավոր հերոսի դժբախտ ճակատագիրը շատերին է ցնցել, եթե չասենք` ամբողջ սերունդների:

Իրականում Գիքորը, նույն ինքը` հետագայում հայտնի քրեական հեղինակություն Գրիգոր Մելիքյանը («Գոքոր», «Шипач» «Гога шрам», «Принц» եւ այլն), շատ ավելի հետաքրքիր եւ դրամատիկ ճակատագիր է ունեցել եւ վախճանվել է 1958թ.-ին` Երեւանում: Նրա հայրը` ցարական բանակի հայազգի գեներալ Լոռիս-Մելիքովի զարմիկ Համբարձում Մելիքյանը, սնանկացած ազնվական էր եւ, գժտված լինելով Պետերբուրգում ապրող ազգականների հետ, եկել ու հանգրվանել էր իր նախնիների օրրանում` Լոռվա Դսեղում: Իսկապես նա իր որդուն` Գրիգորին (կամ` Գիքորին) տարել է Թիֆլիս` մարդամեջ մտնելու եւ որեւէ գործի տեր դառնալու համար: Եվ հենց իր համագյուղացու հետ կապված այս դեպքն էլ ամենայն հայոց բանաստեղծը որպես ելակետային հիմք է ունեցել` հետագայում կերտելու իր անմահ երկը (Գ. Մելիքյանի մասին պատմական գիտությունների թեկնածու Հ. Հայրապետյանի` «Գիքորն իսկապե՞ս Գիքոր էր» ուսումնասիրությունը, գրված 1989-ին, այդպես էլ չտպագրվեց «Գրական թերթում», ու դա ընդամենն առաջին ու վերջին փորձն էր ընթերցողին ի ցույց հանելու իրական Գիքորին ու նրա անցած ճանապարհը):

Թիֆլիսում Գրիգորը կամ ինչպես հետո արդեն նա հայտնի էր ողջ Կովկասի հանցագործ աշխարհին` Գոքորը, իսկապես աշխատանքի է անցնում կտորեղենի խանութների ցանցի տեր Արտեմ Թումբարյանի տանը, բայց որպես գիշերային պահակ, այլ ոչ թե տանն ամեն տեսակ ծառայություններ մատուցող պատանյակ (ի տարբերություն գրական Գիքորի, Գ. Մելիքյանն արդեն չափահաս երիտասարդ էր` 21 տարեկան): Լինելով բնականից օժտված եւ աչքաբաց երիտասարդ, նա շատ շուտ ինտեգրվում է Թիֆլիսի հանցագործ աշխարհին: Ակամա հաջողված` գիշերային պահակի կարգավիճակը բավականին հարմար քողարկում էր իր համար, քանզի ցերեկները նա զբաղված էր մոլախաղերով եւ գրպանահատությամբ: Առավոտից մի երկու պտույտ գործելով Հավլաբարի, Էլիայի եւ Օրթաճալայի շուկաներում, նա կեսօրին արդեն մի ողջ կարողության տեր էր լինում (Հավլաբարի շուկայում տեղի ունեցած ծեծկռտուքի արդյունքում ստացված սպին այլեւս ողջ կյանքում դրոշմված կլինի նրա դեմքին. չի փրկի անգամ այն ժամանակների համար բացառիկ` պլաստիկ վիրահատությունը): Հետո նրա խումբը, որին սկզբնապես հարում էին նաեւ Կամոն ու Ցինցաձեն, մինչեւ ուշ երեկո հանգստանում էր Թիֆլիսի պանդոկներում: Շուտով նա ընդհարվում է Արտեմի հետ` վերջինիս աղջկանը գայթակղելու համար եւ հեռանում նրա տնից: Ա. Թումբարյանն ահաբեկված հայտնաբերում է նաեւ, որ դատարկ է իր գանձատուփը: Նույնիսկ խոշոր գումարի կաշառքով Գոքորի ընկերներին չի հաջողվում համոզել Արտեմի կնոջը` Նատոյին (Նաթելա Հարությունյան) ետ վերցնելու հայցադիմումը: Հայտարարվում է համառուսաստանյան հետախուզում: Կամոյի միջամտությամբ Գոքորը պլաստիկ վիրահատության է ենթարկվում Ռոստովում ապրող հայտնի վիրաբույժ Մոյշե Վանշտեյնի մոտ: Եթե չհաշվենք դեմքին մնացած, բայց զգալիորեն ձեւափոխված սպին, բավականին հաջող իրականացված վիրահատության արդյունքում Գոքորն անճանաչելի է դառնում անգամ իր շատ ընկերների համար եւ շարունակում է ապրել Թիֆլիսում` կեղծ անձնագրով` Լեւան Բուխարաշվիլի անվան տակ: Դա 1902թ.-ին էր: Իսկ 1903-ին, խոշոր կաշառքի եւ լայն կապերի շնորհիվ Գոքորին հաջողվում է իր վրայից հանել հետախուզումն ու կարճել քրեական գործը: Բուխարաշվիլին վերստին դառնում է Մելիքյան եւ դարձյալ հրապարակավ ու անարգել իրականացնում բուռն գործունեություն: Իսկ մինչ այդ, 1902-ի ապրիլին Ծխալտուբոյում հանգստանալիս, նա վերստին հանդիպում է Արտեմի աղջկանը` Թագուհուն: Նորից սկիզբ է դրվում կրքառատ սիրավեպին: Ավելին, չիմանալով ում հետ գործ ունի` Թագուհին Գոքորին առաջարկում է իր ձեռքը, ինչին, սակայն, վերջինս պատասխանում է, որ դեռ շուտ է այդ մասին մտածելը եւ մոր բուժման համար Թագուհուն ոսկով 100 ռ. է տալիս (դրանից երկու ամիս առաջ, բաղնիքից դուրս գալիս, անձը չպարզված երկու կինտոներ ծծմբային թթու էին լցրել Թագուհու մոր` Նատոյի աչքերին): Շուտով Արտեմի գանձատուփը նորից է դատարկվում, իսկ նրա դստերը մեռած են գտնում Քռի ափին:

Արդեն 1905 թվականին, երբ լրացել էր Գոքորի 28-ամյակը, նրան ամսավճար էր մուծում Թիֆլիսի առեւտրականության մեծ մասը: Նրա հեղինակությունն այն աստիճանի էր բարձր, որ նրա հետ ճաշելն իրենց համար պատիվ էին համարում անգամ Անդրկովկասում տեղակայված ռուսական կայազորի գեներալները: Ի դեպ, «Գիքորը» պատմվածքում Թումանյանը հիշատակում է Գիքորի երկու համագյուղացիներին, ովքեր բերում են նրան Ծաղիկ կովի սատկելու լուրը: Իրականում, ինչպես հետագայում նշել է վրացի հայտնի գրականագետ Մայա Ջեջելավան (М. С. Джеджелава “История и литература”, հ. 2-րդ, էջ 28), իսկապես այդ երկուսը եկել են Գոքորի մոտ, սակայն միանգամայն այլ նպատակով` ետ բերելու շուկայում պանրի վաճառքից գոյացած եւ կինտոների կողմից խլված գումարը: Բնականաբար, դրամը ետ է վերադարձվում, ինչին թշվառ ռամիկների համբավավոր համագյուղացին ավելացնում է դրա եռապատիկը:

1906 թ.-ի փետրվարի 14-ին Գոքորը խոշոր գումար է տանուլ տալիս` շուրջ 400 հազ. ռ. ոսկով: Ու մինչ հաջողությունից արբեցած թիֆլիսցի խաղամոլ Թաթիկո Գելաշվիլին («Դաթո Դուշեշ») սեղանից հավաքում էր ոսկու դեզերը, ի զարմանք տասնյակ ներկաների, Գոքորը, ասես ոչինչ էլ չի եղել, մոտենում է դաշնամուրին եւ նվագում մի հատված Մոցարտի «Ռեքվիեմից»` իր սառնասրտությամբ եւ անխռովությամբ ապշեցնելով ականատեսներին: Բնականաբար, ոչ ոք էլ չիմացավ, թե դա ինչ երաժշտություն է, եւ կամ ով է դրա հեղինակը: Միայն թե մեկ շաբաթ անց թշվառ «Դաթո Դուշեշի»` 172 տեղից դանակահարված մարմինը գտնում են Екатеринская փողոցի վերջնամասի լքված տների մերձակայքում` նրա դատարկ կառքի կողքին ընկած` բերանում չորս ոսկեդրամ: Նույն թվականի հունիսի 21-ի առավոտյան Թիֆլիսի Царская փողոցում գնդակոծվում է Գոքորի Horch-Pullman զրահապատ կառքը: Ինքը թեթեւակիորեն վիրավորվում է միայն, սակայն զոհվում են նրա հավատարիմ կինտոներ Գոգիան ու Մամեդխանովը:

Արդեն մոլեգնում էր հեղափոխական տեռորը, եւ շուտով, 1908թ. երիտթուրքերի հեղափոխությունից հետո, Գիքորն անցնում է Կոստանդնուպոլիս: Անվտանգության նկատառումներից ավելի, նրան հետաքրքրում էր նաեւ Տրապիզոնում, Պոլսում եւ Իզմիրում խաղատների եւ հյուրանոցների ցանցի ստեղծման գաղափարը` ինչը ծնվել էր նրա մոտ երիտթուրքերի` բարեկամություն, հավասարություն եւ եղբայրություն կարգախոսներից (Բագսի Սիգելից դեռ 40 տարի առաջ նա հղացել էր մի գաղափար, որը միայն 4 տասնամյակ հետո պիտի կյանքի կոչվեր` Լաս-Վեգասի տեսքով): Ծրագիրը ձախողվում է, եւ ձերբակալությունից հազիվ խույս տված Գոքորը, ծպտաված գերմանացի դիվանագետ Օտտո Ֆոկենվուլֆի անվան տակ (ինչպես նշում է Մ. Ջեջելավան, անհրաժեշտության դեպքում նա միշտ էլ աչքի է ընկել թեկուզ գետնի տակից կեղծ փաստաթղթեր գտնելու անուրանալի եւ անհավանական շնորհքով), մի կերպ հասնում է Թիֆլիս: Այստեղ նա ապարդյուն կերպով փորձում է համոզել Կամոյին` միանալ իր` Արեւմտյան Հայաստան անցնող խմբին: Ղարսում Գոքորը բացում է գորգագործական ֆաբրիկա` ցարական եւ թուրքական իշխանությունների ուշադրությունից հեռու մնալու նպատակով: Մկրտիչ Միքայելյանը պնդում է, որ այդ տարիներին նրա մոտ աշխատում էր Աբգար Սողոմոնյանը, նույն ինքը` Աբգար աղան` Ե. Չարենցի հայրը (Մ. Միքայելյան. «Հուշեր», Կահիրե, 1961թ.): Այս տեղեկությունը, սակայն, ճշտված չէ:

1917թ.-ին վերստին լինելով Թիֆլիսում, նա զորավար Անդրանիկի ընկերակցությամբ հյուրընկալվում է Թումանյանին, որին կատակով ասում է, որ գրական Գիքորն իր սիրելի կերպարն է, եւ ինքը շատ կուզենար նմանվել նրան:

1918թ.-ին . Մելիքյանի կյանքում տեղի է ունենում ճակատագրական մի իրադարձություն` Օդեսայում նա թագադրվում է որպես օրենքով գող` լինելով այդ` նորաստեղծ կարգավիճակի առաջին ծիծեռնակներից մեկը: Մոիսեյ Վիննիցկու հետ (նույն ինքը` «Յապոնչիկ», չշփոթել «Յապոնեցի»` Վյաչեսլավ Իվանկովի հետ) միասին, որպես փայատեր, նա Օդեսայում հիմնադրում է այն ժամանակների համար բացառիկ երեւույթ հանդիսացող երկու կինոթատրոն: Սակայն Ռուսաստանում քաղաքացիական պատերազմի ավարտից եւ Վիննիցկու գնդակահարությունից հետո նորից է տարագրվում` այս անգամ ավելի երկար ժամանակով. Թուրքիա, Հունաստան, Իսպանիա եւ, վերջապես, 1924-ից` ԱՄՆ: Այս պահից սկսվում է Գրիգոր Մելիքյանի կյանքի նոր շրջանը: Նոր ժամանակները, ֆինանսական մուտքերի առումով, խիստ անբարենապաստ էին. չմոռանանք նաեւ, որ նա Ստամբուլում ստիպված էր անհավանական չափերի կաշառքներ բաժանել բազմաթիվ պաշտոնյաների` «Restaurant Spedid»-ում արյունալի սպանդ կազմակերպելու համար: Բարեբախտաբար նրան հջողվել էր պահպանել իր կապիտալի մի` թեկուզ աննշան մասը` շուրջ 200 հազ. ԱՄՆ դոլար, ինչը 1924 թ.-ի չափանիշներով պատկառելի գումար էր եւ միանգամայն բավարար` նոր գործ դնելու համար:

ԱՄՆ-ում մեր ազգային-ազատագրական պայքարի ղեկավարներից մեկին Գոքորն առաջարկում է օգնել իրեն մի շատ հանդուգն ծրագիր իրականացնելու համար` դրա համար հիմք ունենալով Նյու-Յորքի, Չիկագոյի, Քլիվլենդի եւ Նոր Օռլեանի գնագստերների հետ այդ գործչի լուրջ կապերը: Խոսքը վերաբերում էր Նյու-Յորք-Մարսել-Ստամբուլ-Փոթի-Ռոստով գծով հերոինի եւ կոկաինի խմբաքանակների տեղափոխմանը խորհրդային Ռուսաստանի խորքեր (անտեղյակներին իրազեկենք, որ բազմաթիվ խորհրդային զորահրամանատարներ հոգու խորքում ուրախ կլինեին այդ օպերացիայի հաջողությամբ, ու դրանում կարելի է համոզվել` կարդալով Բ. Պաստեռնակի «Դոկտոր Ժիվագոն»): Նա նույնիսկ խոստանում է ակնկալվող շահույթից նշանակալից գումարներ տրամադրել հայկական բարեգործական ընկերություններին: Բնականաբար, Գոքորը կտրուկ մերժում է ստանում ու նաեւ խստիվ պատվիրան` էլ երբեք եւ ոչ մի հարցով չդիմել իրեն: Ինչպես շատ տարիներ հետո կգրի ամերիկացի հայտնի քրեաբան Հենկ Մեսիկը, «Իրականում Գոքորը կատարում էր ամերիկյան գաղտնի ծառայությունների հանձնարարությունները, ովքեր եւ հենց ֆինանսավորում էին նրան»:

Շուտով Գ. Մելիքյանը հայտնվում է ամերիկյան մաֆիայի անթագակիր արքա Ջուզեպպե Մասերիայի ուշադրության կենտրոնում: Ծեր աղվեսն իսկույն հասկանում է, թե ինչ հեռանկարներ է բացում կովկասցի հանդուգն հեղինակության հետ բարեկամությունը. շատ շուտով արդեն այդ զույգը վերահսկում էր ամերիկյան ողջ հանցավոր բիզնեսը: Հանցագործների նոր սերունդը` Չառլի Լուչանոյի (Բախտավոր Չառլի) եւ Վիտո Ջենովեզեի (Դոն Վիտոնե) գլխավորությամբ, օրստօրե աճող դժգոհությամբ էր տանում Մասերիա-Մելիքյան զույգի ազդեցությունը: Եվ շուտով, 1932-ի գարնանը, Գոքորը ձերբակալվում է «Ուոլդորֆ Աստորիա» հյուրանոցի իր յոթսենյականոց լյուքսում: 49 հատոր կազմող մեղադրական գործի առանցքում էին թմրավաճառությունը, բուտլեգերությունը («Չոր օրենքի» տարիներին արգելված` սպիրտային խմիչքների արտադրություն, տեղափոխություն եւ վաճառք), մարմնավաճառությունը, ռեկետն ու ավազակային հարձակումները (նրա ընտանիքի անդամներ էին անգամ հետագայում մի շարք գեղարվեստական ֆիլմերի նախատիպեր` հանդուգն Կարտիսն ու Դիլինջերը): Այդ ժամանակ ԱՄՆ-ի եւ ԽՍՀՄ-ի միջեւ դեռեւս չկային դիվանագիտական հարաբերություններ, բայց հաշվի առնելով ֆաշիստական Գերմանիայի անկասելի հզորացումն ու նոր պատերազմի հնարավորության վտանգը (նույն այդ ժամանակ Եվրոպայում համառորեն շրջում էին Մելիքյանի եւ Յոզեֆ Գյոբելսի կնոջ` Մագդա Քվանտի միջեւ սիրային կապի մասին ասեկոսեները. եւ հետո` Մուսսոլինիի կինը` Կլարա Պետաչին, մեկ անգամ չէ հրապարակավ իր խորին ակնածանքն ու համակրանքն արտահայտել` իր խոսքերով տղամարդու իդեալի` Մելիքյանի նկատմամբ), ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը, որպես բարի կամքի արտահայտություն, Մելիքյանին հանձնում է խորհրդային իշխանություններին: Այսպես, 1935թ.-ին «Գրեյթ Մեդոու» բանտի կալանավորը հայտնվում է Կոլիմայում: Մինչ այդ, 1935-ի ապրիլին, Կրեմլում նրան հարցաքննում է անձամբ Ստալինը, թեկուզ դասական իմաստով դա հարցաքննություն չի կարելի համարել: Վաղեմի ծանոթների եւ թշնամիների հանդիպումը սահմանափակվում է ժողովուրդների առաջնորդի թունոտ հարցով.

– Հ՛ը, ինչպե՞ս են գործերդ, Գոգա:

– Ոչինչ, Սոսո, իրեն զգացնել է տալիս Ցարսկայա փողոցում կառքիս գնդակոծումից ազդրիս ցավը,- պատասխանում է Մելիքյանը` ակնարկելով դրանում Ստալինի մասնակցության մասին: Ինչպես հետագայում մի առիթով խոստովանել է Մարինա Իվանովան` Լ. Բերիայի սիրուհին, այդ պնդումը հեռու չէր ճշմարտությունից:

Կալանավայրում Գոքորն օգտվում էր հսկայական հեղինակությունից, բայց արդեն սկսել էին իրենց զգացնել տալ հոդացավերը:
Ստալինի մահից հետո, 1954-ին . Մելիքյանն ազատ է արձակվում:

… Միայն շատ քչերը գիտեին Երեւանում, թե ով էր այն ծերունին, ով մշտապես ընկերակցելով մեծն Վարպետին` Ավետիք Իսահակյանին, զբոսնում էր Աբովյան փողոցում: Իսկ գիշերները նա պահակում էր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնում: Երբեմն լինում էր Կոմայգում եւ հայրական աչքով ու գորովանքով հետեւում գողական շարժման վերածննդին ու վերելքին:
Իր գործունեությունը նա սկսել էր որպես գիշերային պահակ ու կյանքի վերջում էլ, լինելով թատրոնի պահակը, նա հաճախ էր կուլիսների հետեւից չիբուխը ձեռքին ունկնդրում Թումանյանի «Գիքորի» բեմադրությունը` դեմքին թեթեւակիորեն խաղացնելով քամահարական ու ներողամիտ ժպիտը:

Վախճանվեց Գ. Մելիքյանը 1958թ. նոյեմբերի 28-ին, մի մառախլապատ օր: Ասում են, որ մահանալուց առաջ նա անդադար գոռում էր.

– Ապի՜, նանի՜, Գալո՜, Միկի՜չ, Զանի՜, ե՛ս ձեր..

 

Արմեն Կարապետյան
Գ. Մելիքյանը` Նյու-Յորքում, 1932-ի ապրիլ:

 

Աղբյուր facebook

Հեղինակ Կարեն Միրզոյան

Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia