Կենդանի գառանը փակեցին պոլիէթիլային տոպրակի մեջ. Մի քանի շաբաթ անց գիտնականներն իրենց աչքերին չէին հավատում (Ֆոտոշարք)
LifestyleԳիտությունը չի դոփում տեղում: Այն զարգանում է արագ տեմպերով:
Ամերիկացի գիտնականները մոտեցել են այն բանին, որ սաղմեր կարող են աճեցնել որ մայրական արգանդում: Արդեն մի քանի տասնամյակ է, ինչ նրանք փորձում են լուծել այս բարդ խնդիրը:
Ֆիլադելֆյան կլինիկայի բժիշկները կարողացել են ոչխարի արհեստական արգանդ ստեղծել: Այդ նպատակով նրանք օգտագործել են ստերիլիզացված պոլիէթիլենային տոպրակ, ինչպես նաև ոչխարի սաղմ:

Տոպրակի մեջ սաղմը տեղադրել են հղիության 3-4-րդ ամսում: Արհեստական արգանդը մասնագետները լցրել են հատուկ հեղուկով, որը հարպտղային ջրեր է իմիտացրել: Այդ հեղուկի շնորհիվ գառը զրկվում է օրգանիզմի համար վտանգավոր նյութերից:
Թթվածնով հագեցած մեքենան պորտալարի միջոցով սնուցել է սաղմը: Հաջողության հասնելու համար գիտնականները լաբորատորիայում նման այդպիսի արհեստական արգանդ են ստեղծել ոչխարի սաղմերով:

Մոտավորապես մեկ ամիս անց սկսել են ձևավորվել կենդանու ներքին օրգանները՝ սիրտը և թոքերը: Աստիճանաբար գառան սաղմի վրա մազեր են հայտնվել, իսկ աչքերը՝ բացվել:
Անցկացված հետազոտության ղեկավարը նշել է, որ այդ փորձերը կարող են մեծացնել թերզարգացած երեխաներին փրկելու հնարավորությունը:

Բնականաբար, ոչխարի օրգանիզմը տարբերվում է մարդկայինից: Եվս մի քանի տարի կանցնի և լաբորատոր պայմաններում գիտնականները կկարողանան անվտանգ կերպով օգտագործել այս նորարարությունը մարդկային սաղմ աճեցնելու համար: