Կույր աղջիկը վիրահատությունից հետո հրաշքով սկսեց տեսնել և հրաժարվեց իր կույր ընկերոջից. նա չկարողացավ զսպել արցունքները, երբ պարզվեց ճշմարտությունը
LifestyleԱյս պատմությունը մի աղջկա մասին է, ով իրեն դժբախտ էր զգում ծնված օրվանից, քանի որ չէր տեսնում:

Ժամանակի ընթացքում աղջիկը սովորեց կողմնորոշվել տարածության մեջ և ճանաչել առարկաներն ու երևույթները այլ օրգանների միջոցով:
Բայց ամեն դեպքում փոքրիկ աղջիկն իրեն անպիտան ու դատապարտված էր զգում, և գրեթե միշտ գտնվում էր ճնշված վիճակում: Բարեբախտաբար, վաղ մանկուց նա հրաշալի ընկեր ուներ:
Նրա ներկայությունն աղջկան օգնում էր լցնել ոչ ուրախ օրերը: Նա աջակցում էր նրան, միշտ հույս տալիս, որ մի օր նա կտեսնի:
Այդ խոսակցություններն օգնեցին աղջկան, և նա նույնպես սկսեց ընկերոջ հետ երազել այդ երջանիկ ժամանակների մասին, երբ անձամբ կկարողանար տեսնել, թե որքան գեղեցիկ է այս աշխարհը:
Իսկ հասունանալիս` աղջիկը հաճախ էր ընկերոջն ասում. <<Եթե միայն ես տեսնեի, ես անմիջապես կամուսնանայի քեզ հետ: Դու ամենալավ ու թանկ ընկերն ես>>:
Ժամանակն անցավ: Եվ մի անգամ հրաշք տեղի ունեցավ:
Բարեգործական ֆոնդերից մեկն աղջկա վիրահատության համար գումար հատկացրեց:
Պարզվեց, որ երկար տարիներ աղջկա ընկերը նամակներ էր գրել տարբեր կազմակերպությունների` խնդրելով օգնել վերականգնել իր սիրելի անձնավորության տեսողությունը:
Անցկացված վիրահատությունից հետո աղջիկը կարողացավ տեսնել: Նա շատ երջանիկ էր:
Հանկարծ նրա հիվանդասենյակ եկավ ընկերը: Աղջիկը նետվեց նրա գիրկն ու ասաց, որ պատրաստ է ամուսնանալ նրա հետ, սակայն երբ նկատեց, որ տղան ոչ հաստատուն քայլերով է մոտենում իրեն, հասկացավ, որ տղան կույր է:
Այդ պահին աղջիկը մտածեց, որ ինքը երիտասարդ է և գեղեցիկ, հետևաբար չի կարող ամուսնանալ կույր տղայի հետ և հրաժարվեց նրանից:
Տղան ի պատասխան իր անշնորհակալ ընկերուհու` նամակ գրեց հետևյալ բովանդակությամբ. <<Միևնույն է, ես քեզ սիրում եմ: Պահպանիր իմ աչքերը, սիրելիս>>: