Մունդիալ-2018. խմբային փուլում կկայանան երկրորդ տուրի վերջին խաղերը
SportՖուտբոլի աշխարհի առաջնության մրցումային հերթական օրը պայքարի մեջ կմտնեն G, H խմբերի թիմերը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի ժամանակով 16:00-ին կմրցեն Անգլիայի և Պանամայի թիմերը: 19:00-ին H խմբից կկայանա Ճապոնիա-Սենեգալ խաղը: Իսկ մունդիալի խմբային փուլի երկրորդ տուրը կավարտվի Լեհաստան-Կոլումբիա խաղով:
H խմբում առաջին տուրից հետո 3-ական միավորով առաջատարները Սենեգալի և Ճապոնիայի ընտրանիներն են: Ոչ մի միավոր չունեն Կոլումբիան և Լեհաստանը: