Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանը Ֆրեզնոյում կբացվի օգոստոսի 31-ին
CultureՖրեզնոյում Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանում վերջին նախապատրաստական աշխատանքներն են տարվում: Այս մասին տեղեկանում ենք «Ասպարեզ» պարբերականից:
Աղբյուրի փոխանցմամբ՝ տուն-թանգարանի պաշտոնական բացումը նախանշված է օգոստոսի 31-ին՝ Սարոյանի ծննդյան 110-րդ տարեդարձի օրը:
Ավանդական տուն-թանգարան լինելուց բացի՝ այստեղ կամփոփվի ամերիկահայ հայտնի գրողի ստեղծագործությունների եւ լուսանկարների թվայնացված մեծագույն արխիվը: