Կարեն Ասրյանի հուշամրցաշարի առաջատարը Ղազախստանի ներկայացուցիչն է
SportՕլիմպիական չեմպիոն Կարեն Ասրյանի շախմատային հուշամրցաշարում կայացան 3-րդ տուրի պարտիաները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս տուրում Հայաստանի ներկայացուցիչներից միավորը կիսեցին Մանուէլ Պետրոսյանը, Վահե Դանիելյանը, Հրանտ Մելքումյանը, Տիգրան Պետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը: Հաղթանակ տոնեցին Արամ Հակոբյանը, Հովհաննես Գաբուզյանը, Զավեն Անդրիասյանը և այլք:
3-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատարը Ռինատ Ջումաբաևն է, ով 3 հնարավորից ունի 3 միավոր: Հայաստանի ներկայացուցիչներից 2,5 միավոր ունեն Վահե Դանիելյանը, Արամ Հակոբյանը, Մամիկոն Ղարիբյանը, Մանուէլ Պետրոսյանը:
Ավանդույթի համաձայն՝ այս տարի ևս մրցաշարն անցկացվում է Ջերմուկում: Մրցաշարին մասնակցող ամենաբարձր վարկանիշն ունեցող մարզիկն է հնդիկ գրոսմայստեր Պենտալա Հարիկրիշնան (2666): Բարձր վարկանիշ ունեցող հայ գրոսմայստերներից մրցաշարին մասնակցում են Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը և Զավեն Անդրիասյանը:
Կարեն Ասրյանի 11-րդ հուշամրցաշարը մեկնարկեց հունիսի 21-ին և կեզրափակվի հունիսի 29-ին: Այն կունենա 9 տուր: Մրցաշարին մասնակցում է 76 շախմատիստ: