Անգլիան ջախջախեց Պանամային. Քեյնը հեթ-տրիկի հեղինակ. G խումբ
SportՖուտբոլի աշխարհի առաջնության G խմբի երկրորդ տուրում Անգլիան մրցեց Պանամայի հետ:
Մեկնարկային արագությունն անգլիացիները գոլի վերածեցին ոչ ավելի ոչ պակաս 8-րդ րոպեին: Գոլի հեղինակ դարձավ Սթոունսը՝ 1:0: Հանդիպման 19-րդ րոպեին Պանամայի հավաքականի ֆուտբոլիստները սեփական տուգանային հրապարակում խախտեցին խաղի կանոնները Ջեսի Լինգարդի նկատմամբ: Մրցավարի նշանակած 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Հարի Քեյը՝ խփելով ընթացիկ աշխարհի առաջնությունում իր 3 գնդակը:
Առաջին կեսի ավարտից 10 րոպե առաջ Անգլիան խփեց նաև երրորդ գոլը: Հեռահար, դիպուկ և ուժգին հարվածով մրցակցի դարպասը խփեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստ Ջեսի Լինգարդը՝ 3:0: Անգլիան գրոհում էր, տիրում նախաձեռնությանը և այդ ամենը բերեց նրան, որ նրանք խփեցին 4-րդ գոլն էլ: Դուբլի հեղինակ դարձավ Սթոունսը 4:0: Խաղի 43-րդ րոպեին հերթական անգամ նշանակվեց 11 մետրանոց հարված Պանամայի դարպասին և այն դիպուկ իրացրեց Հարի Քեյնը: Վերջինս դուբլ ձևակերպեց:
Պանաման ոչինչ չէր կարողանում անելի Անգլիային կասեցնելու համար: 62-րդ րոպեին Անգլիայի 6-րդ գոլը խփեց ով, եթե ոչ Հարի Քեյնը: 5 գոլով անգլիացին Մունդիալի լավագույն ռմբարկուն է: Խաղի 78-րդ րոպեին Պանաման խփեց հեղինակության գնդակը: Գոլի հեղինակ դարձավ Բալոյը՝ 6:1: Եվ ի վերջո հանդիպումն այդպես էլ ավարտվեց՝ 6:1: Անգլիան իր պատմության մեջ առաջին անգամ աշխարհի առաջնությունում խփեց 4 գոլից ավելի:
Անգլիան երկու տուրերից հետո նրանք ապահովել են տեղը փլեյ-օֆֆ-ում: Վերջին տուրում նրանք կխաղան Բելգիայի հետ: Այդ խաղում որոշիչ կլինի, թե ով խմբից դուրս կգա առաջին տեղով: Անգլիան և Բելգիան ունեն նույնքան՝ 6 միավոր և հաջորդ փուլում են: Թունիսի և Պանամայի թիմերը միավորներ չունեն: