Իսպանիայի հավաքականը խուսափեց Մարոկկոյի դեմ խաղում պարտությունից. B խումբ
SportՖուտբոլի աշխարհի 21-րդ առաջնության B խմբի Իսպանիա-Մարոկկո խաղը կայացավ Կալինինգրադի համանուն մարզադաշտում:
Հանդիպման մեկնարկային րոպեների ակտիվությունը գոլի վերածեցին Մարոկկոյի ֆուտբոլիստները: 14-րդ րոպեին հաշիվը բացեց Բուտաիբը: Ընդամենը 5 րոպե անց «կարմիր ֆուրան»՝ Իսպանիայի հավաքականը, վերականգնեց հաշվի հավասարությունը: Գոլն իր ակտիվում գրանցեց Իսկոն: Թիմերը հանգստի գնացին 1:1 հաշվով:
Երկրորդ կեսում թեպետ իսպանացիները հնարավորություններ ունեին առաջ անցնելու հաշվի մեջ, սակայն չէր ստացվում: Վիճակագրությամբ «կարմիր ֆուրան» գերազանցում էր Մարոկկոյին: Եվրոպացիները նույնիսկ ավելի շատ էին վազում, քան Մարոկկոյին ընտրանու ֆուտբոլիստները: Բայց գոլ խփեց Մարոկկոն: 81-րդ րոպեին Էն-Նեսրին առաջ մղեց իր թիմին հաշվի մեջ՝ 1:2: Հանդիպման ավելացված ժամանակում Ասպասի գոլը օգնեց Իսպանիային չպարտվել: Մարոկկո-Իսպանիա՝ 2:2:
Իսպանիայի հավաքականը այս խմբում զբաղեցրեցին առաջին հորիզոնականը և դուրս եկավ փլեյ-օֆֆ: