Yerevan, 13.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Արսեն Խառատյանը հայ-թուրքական հարաբերություններում չի սպասում դրական միտումներ

Politics

Հայաստանի հանրապետության վարչապետի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Արսեն Խառատյանը հայ-թուրքական հարաբերություններում դրական միտումներ չի սպասում: Արսեն Խառատյանը նման կարծիք հայտնեց «Քաղաքական խճանկարը Թուրքիայում ընտրություններից հետո. հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարները» քննարկման ժամանակ՝ անդրադառնալով հետընտրական շրջանում հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարներին:  Նա նշեց, որ  Էրդողանի և Թուրքիայում իշխող ուժի նախընտրական շրջանում և առհասարակ որդեգրած հռետորաբանության պարագայում դժվար է դրական միտումներ սպասել: 

«Պետք է ուշադիր լինել, թե Թուրքիայում ինչեր էին խոսում նախընտրական շրջանում և ինչ են խոսում հիմա արտաքին քաղաքականության տեսանկյունից: Հատկապես պետք է ուշադրություն դարձնենք Հարավային Կովկասի վերաբերյալ հնչած ակնարկին, որում Էրդողանը նշել էր, որ Թուրքիան շարունակելու է ներգրավված լինել Հարավային Կովկասի հակամարտությունների կարգավորման գործընթացում: Այն, որ նա իշխանության է եկել նման հռետորաբանությամբ, ինձ թվում է՝ շատ դրական միտումներ սպասել հայ-թուրքական հարաբերություններում դժվար է: Դժվար է պատկերացնել նաև Թուրքիայի հնարավոր կառուցողական դերակատարությունը հատկապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տեսանկյունից: Ես հույս ունեմ, որ երբ արդեն կլինի Թուրքիայի նոր ադմինիստրացիան և արտաքին քաղաքական օրակարգը կհստակեցվի, այն ժամանակ էլ կհասկանանք, թե ինչ Թուրքիայի հետ գործ ունենք »,- ասաց Խառատյանը:

Արսեն Խառատյանը նշեց, որ Թուրքիան հարավկովկասյան հակամարտությունների տեսանկյունից հատկապես ակտիվ է նաև Աբխազիայի հարցում: «Թուրքիան հատկապես ակտիվ է նաև Աբխազիայի հարցում, այնտեղ կա առևտրային մեծ ծավալ: Նախորդ տարվա կտրվածքով սևծովյան տիրույթում առևտրային ծավալը կազմել է մոտ 300 մլն դոլար: Ցանկանում եմ հիշեցնել, որ Թուրքիան նաև այս մասով ներգրավված է աբխազական տիրույթում, սակայն կարծես թե այս մասին քիչ ենք հիշատակում: Ես մի փոքր կասկածանքով եմ վերաբերվում Թուրքիայի իսկապես հակամարտությունների կարգավորման կառուցողական տրամադրություններին, բայց դա առաջիկայի խնդիր է, երբ արդեն կոնկրետ գործողություններ կլինեն կկարողանանք հասկանալ»,- անդրադառնալով Հարավային Կովկասի շուրջ  Թուրքիայի վարած քաղաքականությանը՝ նշեց Խառատյանը:

Վարչապետի խորհրդականը փաստեց, որ Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունները նույնպես կարևոր են մեզ համար և պետք է հասկանալ, թե հատկապես մեծ Մերձավոր Արևելքի տարածքում ինչպիսի զարգացումներ են տեղի ունենում: «Մեզ համար ուշի ուշով հետևելու հարց է նաև Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունները: Թուրքիայի հետ մեր հարաբերությունները՝ կապված Ցեղասպանության, հայ-թուրքական հարաբերությունների, Հարավային Կովկասում մեր հարաբերությունների հետ, բնականաբար օրակարգային են»,-հավելեց Արսեն Խառատյանը:

Արսեն խառատյանը ընտրվելու կապակցությամբ հատուկ շնորհավորեց Թուրքիայի խորհրդարանի հայազգի պագամավոր Գարո Փայլանին: «Ցանկանում եմ շնորհավորել Գարո Փայլանին, ով կրկին խորհրդարանում կլինի: Հիշեցնեմ, որ նա այս անգամ ընտրվեց ոչ թե Ստամբուլից, այլ Դիարբեքիրից, ինչը նշանակում է, որ քրդական օրակարգի առաջամարտիկը լինելու  Գարո Փայլանի հանձնառությունը շարունակական է: Նա վստահության քվե է ստացել և  բացի այն, որ նա հայ է, մենք պետք է հասկանանք, որ նա Թուրքիայի քաղաքական տիրույթում բավականին ուժեղացող քաղաքական գործիչ է, ինչը  մեր կարծիքով դրական է: Ունենալ այդ ամբիոնը և նման քաղաքական գործիչ շատ լավ է: Այս ամենի հետ մեկտեղ ուղղակի թերահավատորեն եմ մոտենում հայ-թուրքական  հարաբերություններում այսպես ասած հեղափոխական փոփոխություններին: Ակնկալիքները մեծ չեն»,- եզրափակեց Խառատյանը:

The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles Times